Արդյոք մեր զինծառայողն առևանգվել է, արդյոք այլ պայմաններ են եղել՝ պետք է դեռ պարզենք. Դավիթ Տոնոյան
«Ծառայողական քննության արդյունքում կհասկանանք, թե ինչպես է դա կատարվել», Ազգային ժողովում լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով Ադրբեջանում հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանի վերաբերյալ հարցերին։
«Մեր նախնական գնահատականն այն, որ մեր զինծառայողը մոլորվել է և հայտնվել հակառակորդի կողմում։ Արդյոք մեր զինծառայողն առևանգվել է, արդյոք այլ պայմաններ են եղել, պետք է դեռ պարզենք։ Դրանից կախված՝ արդեն տարբեր միջազգային կառույցներում տարբեր ձևաչափերով կաշխատենք», - նշեց նախարարը։
Նրա խոսքով, այս պահին հայկական կողմի պահանջն առնվազն Ադրբեջանում Կարմիր խաչի ներկայացուցչության կողմից այց կատարելն է հայ զինծառայողին, որն այս պահին, ըստ իր տեղեկությունների, չի կատարվել։
Դ.Տոնոյանն նաև ասաց, որ հարուցվել է կամ կհարուցվի քրեական գործ։
Լրագրողի դիտարկմանը՝ ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական նորմեր են խախտվել, միջազգային հանրությունն ի՞նչ արձագանքեց, պաշտպանության նախարարն ասաց. «Գոյություն ունեն ստանդարտ պրոցեդուրաներ, որով ցանկացած իշխանություն, նաև Ադրբեջանի իշխանությունները տեղեկացվում են, զգուշացվում են, որ իրենք խախտում են կատարել:
Դրանից հետո լինում են արձագանքներ տարբեր ձևաչափերի:
Մենք վստահ ենք, որ և ԵԱՀԿ-ի, և Միջազգային կարմիր խաչի գրասենյակի շրջանակներում, և ՄԱԿ-ի համապատասխան կառույցները ջանք ու եռանդ չեն խնայում, որ վերադարձվեն մեր զինծառայողները: Բայց կան նաև վերադարձման ինչ-որ պայմաններ՝ փոխանակել և այլն: Այս պահին դրա մասին խոսել ընդհնարապես մենք չենք կարող:
Գլխավորն այս փուլում անվտանգ ու առողջ լինեն»:
Հարակից հրապարակումներ`
- ԱԳՆ. Նման գործելակերպը բնորոշ է տխրահռչակ ահաբեկչական խմբավորումներին, նաև Ադրբեջանին
- Ադրբեջանը Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ հարուցել է քրեական 5 գործ. ՊՆ խոսնակ
- ՊՆ. Սպա Գուրգեն Ալավերդյանի մոլորվելու հարցով կիրականացվի ծառայողական քննություն
- Թաթոյանը դիմել է մարդու իրավունքների ոլորտի միջազգային կառույցներին՝ արձանագրելով Գուրգեն Ալավերդյանի իրավունքների կոպիտ խախտումները
- ՊՆ. Սպան մոլորվել է վատ եղանակի պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան