Մերկելը հույս ունի, որ Ռուսաստանը անվտանգության ներկայացուցիչներին չի ուղարկի Բելառուս
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հույս է հայտնել, որ Ռուսաստանը չի օգտագործելու անվտանգության ուժերի պահուստը՝ Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյին օգնելու համար։ Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն։
«Հուսով եմ, որ չի ստացվի նման ուժերի օգտագործումը», - ասել է քաղաքական գործիչը:
Մերկելը նշել է, որ հանրապետության քաղաքացիները պայքարում են իրենց կարծիքը ազատորեն արտահայտելու իրավունքի համար, և նրանք պետք է ունենան նման հնարավորություն՝ առանց արտաքին միջամտության:
Ավելի վաղ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանում ստեղծվել է իրավապահների հատուկ պահուստ, որը կուղակի Բելառուս, եթե իրավիճակը դուրս գա վերահսկողությունից:
Հարակից հրապարակումներ`
- Բելառուսում «ամենաթողությունը» ավարտին է մոտենում. Լուկաշենկո
- Բելառուսը լայնածավալ զորավարժություններ է սկսել
- Պուտինը հայտնել է Բելառուս Ռուսաստանի ուժայինների մուտք գործելու պայմանները
- «Մաքս փեթրոլի» աշխատակցին խաբեությամբ տեղափոխել են քրեական ոստիկանություն. փաստաբանին թույլ չեն տալիս տեսակցել նրան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին