«Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնությունը հանրային քննարկման է դնում օրենքի նախագիծ
«Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնությունը մեկնարկել է ազգային արժեքների պաշտպանությանը վերաբերող օրենքի նախագիծը կազմելու, հանրային քննարկում կազմակերպելու և ստորագրահավաքի միջոցով իրավասու մարմիններին ներկայացնելու գործընթացը:
Օրենքի նախագիծը կարգավորելու է նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, ընտանիքի և մանկության պաշտպանության հետ կապված հարաբերությունները։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախաձեռնության համակարգող խմբի անդամ, փաստաբան Արա Զոհրաբյանը։
Նա ընդգծեց, որ նախաձեռնությունը չի հետապնդում քաղաքական շահեր սպասարկելու որևէ նպատակ։
«Մենք մեր նախաձեռնության անդամներով այս նախաձեռնության շրջանում որևէ նման գործընթացների մեջ չենք ներգրավելու և, կարծում ենք, որ այսօր այս մեր գործընթացով օգնելու ենք նաև գործող իշխանությանը հայ ազգի հոգևոր-բարոյական վտանգներն ու սպառնալիքները չեզոքացնելու տեսակետից»,- ասաց Ա. Զոհրաբյանը։
Նրա խոսքով, իրենց նախաձեռնության համար չկան սևեր, սպիտակներ, գիտակցում են, որ ընդդիմության և իշխանության համար կարևոր է ազգային արժեքները պահպանելը․
«Հասկանում ենք նաև, որ շատ հաճախ, նկատի ունենալով, որ քաղաքական դաշտում չունենք պատշաճ շփման մշակույթ, այդ առումով սպառնալիքների, հայհոյանքների, միմյանց մեղադրանքների արդյունքում իրական փաստարկները լռեցվում են։ Եթե ընդդիմությունը որևէ ռեալ փաստարկ է ներկայացնում, ապա դա թիրախավորվում է, իրական խնդիրը չի գնահատվում, վերլուծվում, մենք փորձելու ենք այդ խնդիրները ներկայացնել և դարձնել քննարկման առարկա»։
Նա հայտարարեց, որ այսօր հանարային քննարկման է ներկայացվելու «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հայոց լեզվի, մշակութային ժառանգության, ընտանիքի և մանկության պաշտպանության հիմունքների մասին» նախագիծը։
Արա Զոհրաբյանն ասաց, որ հանրային հարթակների միջոցով դրանք տարածելու են, փորձելու են մասնագիտական խմբերի, այլ անձնաց առաջարկությունների, դիտողությունների հիման վրա վերախմբագրել այդ նախագիծը, շտկել նախագծի թերությունները, որից հետո կազմակերպելու են ստորագրահավաք և ներկայացնելու են իրավասու մարմիններին։
Նա նշեց, որ այս պահի դրությամբ այս նախագիծը հանրաքվեի մասին օրենքի ռեժիմով չի ներկայացվելու, որովհետև արտակարգ դրության պայմաններում արգելվում է հանրաքվե անցկացնելը։ ԿԸՀ հետ գրագրության արդյունքում արձանագրվել է, որ նաև նախապատրաստական գործողությունները համարվում են հանրաքվեի բաղադրիչ, ինչը նույնպես արգելվում է։
«Հաշվի առնելով համաճարակը, նկատի ունենալով, որ հետագայում էլ կարող է որոշակի ժամանակահատվածով արտակարգ դրություն հայտարարվել, մեծ է ռիսկը, որ իրավական գործիքը պատշաճ չի աշխատի։ Դրա համար այս պահին նախաձեռնող խումբը «Հանրաքվեի մասին» օրենքի ճանապարհով չի գնալու, այլ փորձելու են ստորագրություններ հավաքել»,- ասաց Արա Զոհրաբյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան