«Հրապարակ». Բազում փաստեր վկայում են, որ Արսեն Թորոսյանի գործերը լավ չեն
«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան էլ առողջապահության նախարարությունից հերքեն, թե Արսեն Թորոսյանի գործերը լավ են, և նա դիմում չի գրելու, ոչ միայն մամուլի աղբյուրներն են վկայում այն մասին, որ այդպես չէ, այլև բազում փաստեր։
Ասենք, այն, որ Թորոսյանը Ֆեյսբուքից ջնջվել է, որ նա արձակուրդ է գնում, երբ համաճարակի դեմ պայքարը շարունակվում է։ Այն, որ արձակուրդն օգոստոսի 31-ից է, իսկ կառավարության օգոստոսի 27-ի նիստին նա չէր մասնակցում։
Այն, որ իր «ախոյանին»՝ Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանին, հանգիստ է թողել և ԵՊԲՀ-ում հոգաբարձուների խորհրդում շատ քիչ «մարդ» է անցկացրել, իսկ խորհրդի նախագահն էլ իր թիմից չէ։ Եվ եթե դրսից ճնշումներին և մամուլի բարձրացրած աղմուկին չենթարկվելու Նիկոլ Փաշինյանի «կոմպլեքսը» և Միքայել Մինասյանի հոր պարագան չլինեին, նա հաստատ արդեն ազատված կլիներ պաշտոնից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան