ՎՏԲ-Հայաստան Բանկը երկարաձգում է #վճարիրքարտով ակցիայի ժամկետը
ՎՏԲ-Հայաստան Բանկը 1 ամսով երկարաձգում է Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ մեկնարկած #վճարիրքարտով ակցիայի ժամկետը:
Այս մասին հայտնում են բանկի մամուլի ծառայությունից։
Հաշվի առնելով հաճախորդների մեծ հետաքրքրությունը՝ Բանկը որոշում է կայացրել երկարաձգել ակցիայի գործողության ժամկետը և ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանները կարող են մասնակցել ակցիային մինչև 2020թ.-ի հոկտեմբերի 5-ը:
Ակցիայի մասնակիցներից շատերը արդեն ստացել են իրենց արժեքավոր նվերները՝ ակտիվորեն կատարելով անկանխիկ վճարումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերով:
Ակցիայի կանոնները շատ պարզ են. պարզապես անհրաժեշտ է կատարել անկանխիկ վճարումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa Electron, Visa Classic, Visa Gold և Visa Platinum վարկային և դեբետային քարտերով և կուտակել բոնուսային միավորներ: Կուտակված միավորները կարելի է փոխանակել հետաքրքիր և արժեքավոր նվերներով՝ www.gifts.vtb.am կայքում:
Նվերների ցանկում են՝ iPhone 11 Pro, Apple Watch, AirPods, PowerBank, բրենդային ժամացույցներ, թևնոցներ և չարմեր, ինչպես նաև կոսմետիկայի, էլեկտրոտեխնիկայի և թանկարժեք զարդերի խանութ-սրահների նվեր քարտեր և այլ արժեքավոր և հետաքրքիր նվերներ:
Ակցիայի մասնակիցներն անկանխիկ վճարված յուրաքանչյուր 1000 ՀՀ դրամի դիմաց կուտակում են 1 բոնուսային միավոր՝ գնումներ իրականացնելով Հայաստանում գրանցված առևտրային կետերում և ինտերնետ խանութներում, և 1,5 միավոր՝ արտերկրում գրանցված առևտրային կետերում և ինտերնետ խանութներում:
1 անկանխիկ գործարքի նվազագույն գումարը 5000 ՀՀ դրամ է, 1 անկանխիկ գործարքի դիմաց կուտակվող առավելագույն միավորների քանակը` 500:
Բոնուսային միավորներ չեն կուտակվում հետևյալ գործարքների դիմաց.
- կոմունալ վճարումներ,
- դրամական փոխանցումներ,
- մոլախաղերի հետ կապված գործարքներ,
- ֆինանսական հաստատություններում և պետական բյուջե կատարված այլ վճարումներ:
Ակցիայի շրջանակներում մասնակիցն իրավունք ունի փոխանակել իր բոնուսային միավորները նվերի հետ միայն մեկ անգամ:
Ակցիայի մանրամասներին կարելի է ծանոթանալ ակցիայի պաշտոնական կայքում` www.gifts.vtb.am կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է սպառողական վարկերի պայմանները
- ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում
- ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է ՀՀ Կառավարության 20-րդ և 22-րդ ծրագրերին
- ՎՏԲ-Հայաստան Բանկը սկսում է Հայաստանում առաջին վճարային մատանիների վաճառքը
- ՎՏԲ-Հայաստան բանկը մեկնարկել է նոր հնարավորություն
- ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է ՀՀ Կառավարության 3-րդ ծրագրին՝ COVID19-ի հետևանքները չեզոքացնելու նպատակով
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին