Մեծ հանրահավաք էլ ենք կազմակերպելու. Գագիկ Ծառուկյան
«Սեպտեմբերին Ազգային ժողովի առաջին նիստն է լինելու, որտեղ մենք բարձրաձայնելու ենք ժողովրդին հուզող խնդիրները։ Այսօր խնդիր չկա, որ լուծում չունենա, միայն հարկավոր է տիրապետել խնդիրներին և դրանց լուծումները տալ՝ ըստ մեր պետության հնարավորությունների»,- «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Կոտայքի մարզի ակտիվի հետ հանդիպման ժամանակ ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Հանդիպմանը տեսանյութը ներկայացված է Գ. Ծառուկյանի ֆեյսբուքյան էջում։
Նա նշել է, որ ամպագոռգոռ բաներ չի ասում, տիրապետում է, գիտի իրականությունը։ Գ. Ծառուկյանը հայտարարել է, որ այսօրվանից սկսում է հանդիպումները հանրապետությունով մեկ ԲՀԿ-ի պատասխանատուների հետ՝ քննարկելու ու խորհրդանում բարձրացնելու այդ խնդիրները:
ԲՀԿ ղեկավարն ասել է, որ արտակարգ դրության պայմաններում շատերը չեն աշխատում, ամեն ամիս մարդկանց պետք է տային իրենց աշխատավարձի գոնե 75 տոկոսի չափով աջակցություն, ոչ թե միայն մեկ անգամ 60 հազար դրամ:
«300 միլիարդ դրամ նախատեսված է բյուջեում կապիտալ շինարարության համար, մինչև այսօր այդ գումարից 12 միլիարդն է ծախսվել: Թող այս տարի այդ կապիտալ միջոցները չծախսվեն, բայց այդ գումարները իր ժողովրդի, ուսանողի, ծառայողի, թոշակառուի, մշակույթի ներկայացուցիչներին պետք է տրամադրվի մինչև այս վիճակից կարողանանք դուրս գալ: Մենք այդ հարցը նույնպես կբարձրացնենք»,- ասել է նա։
Գ. Ծառուկյանը նշել է, որ իրենց երիտասարդական կառույցի ներկայացուցիչները ժողովրդից հետաքրքրվել են կրթական փոփոխությունների մասին, 90-95 տոկոսը դեմ է դրանց. «Մենք ստորագրություն էլ ենք հավաքելու, մեծ հանրահավաք էլ ենք կազմակերպելու: Ով չի ուզում, որ եկեղեցու դասընթացները հանվեն, սեռական դասընթացներ անցկացվեն, հայ գրականությունը, հայոց պատմությունը հանվի, հայ բառը հանվի, մենք դա չենք կարող թույլ տալ: Մեր երեխաները պետք է կրթվեն, դաստիարակեն հայ գրականությամբ, հայ կրթությամբ։
Ինչքան դեպքեր եմ լսել, որ մարդիկ դրսից իրենց գործը թողնում, գալիս են, որ իրենց երեխան Հայաստանում դաստիարակություն, կրթություն ստանա մեր ադաթով, ավանդույթով: Մենք դա պահպանելու ենք, թող մտածեն՝ մենք հետամնաց ենք: Հայաստանն այսօր դրան չի գնա, ժողովուրդը դա թույլ չի տա»:
Ըստ նրա, համավարակի դեմ պայքարն անարդյունք է։
Գագիկ Ծառուկյանի խոսքով, Հայաստանում բանկային համակարգ չկա, դա լոմբարդային համակարգ է։
«Այս համաճարակի ժամանակ պետությունը պետք է բանկերին սուբսիդավորի, ոչ թե պետք է մարդկանց վարկային արձակուրդ տրվի, այլ պետք է ներում շնորհվի»,- ասել է ԲՀԿ ղեկավարը։
Հարակից հրապարակումներ`
- Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակը պաշտոնապես «հիասթափեցնում է»
- Գագիկ Ծառուկյանը հանդիպել է երաժիշտ-կատարողների հետ
- Գագիկ Ծառուկյանը հանդիպել է հյուրանոցային բիզնեսի սեփականատերերի և կառավարիչների հետ
- Գագիկ Ծառուկյան. Լրջանալ ու աշխատել
- Գագիկ Ծառուկյանի հանձնարարականը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան