Զելենսկին կարատե մարզաձևում սև գոտի է ստացել
Ուկրաինայի Նախագահ Վլադիմիր Զելենսկին կարատե մարզաձևում սև գոտի է ստացել, հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, փոխանացում է «Գազետա.ռու»-ն։
Սև գոտի տրամադրելու մասին փաստաթուղթը Զելենսիին հանձնվել է Կրոպիվնիցկի հատուկ մանկապատանեկան օլիմպիական դպրոց այցի ընթացքում։ Գոտու վրա ասեղնագործված է «Զելենսկի» ազգանունը՝ գրված ճապոներենով։
Այցի ընթացքում Զելենսկին հանդիպել է նաև չորրորդ դասարանում սովորող Արիաննա Մուրժենկոյի հետ, որն ընդգրկված է ուկրաինական ռեկորդների գրքում: Նա համարվում է ամենաերիտասարդ ուկրաինուհին, որը 10 տարեկանում դարձել է ավանդական կարատեի աշխարհի չեմպիոն:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում