Սա իրավական անգրագիտության արդյունք է՞, թե՞ սեփական սխալը ընդունելուց վախենալու հետևանք. իրավաբան
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է.
«Լայն քննարկման առարկա դարձավ ՀՀ կառավարության «Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին» N 1232-Ա որոշման փոփոխությունը, որով կառավարությունը ընդամենը փոփոխել էր նախկին և ներկա թեկնածուների անունները։
Մի քանի մասնագիտական դիտարկում այս առնչությամբ․
Նախ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում թեկնածու առաջադրելու կառավարության լիազորության իրականացումը կլասսիկ առումով վարչարարություն է, որը կարող է ավարտվել ինչպես նորմատիվ, այնպես էլ անհատական իրավական ակտի ընդունմամբ։
Այս պարագայում վարչարարություն իրականացվել է ինչպես Ավետիսյանի, այնպես էլ Շաթիրյանի առաջադրման ժամանակ, բայց վերջինիս դեպքում ըստ էության որևէ իրավական ակտ ընդունված չէ։
Երկրորդ՝ որոշումը, որում կատարվել է փոփոխությունը ընդունվել է 2020 թվականի հուլիսի 23-ին և դրա գործողությունը տարածվում է հուլիսի 23-ից հետո ծագած հարաբերությունների վրա։ Միայն անվանումների փոփոխությունն այս պարագայում թույլ է տալիս պնդելու, որ որոշումը գործում է 2020 թվականի հուլիսի 23-ին, իսկ դա նշանակում է, որ Էդգար Շաթիրյանի մասով որոշմանը տրվել է հետադարձ ուժ և վերջինս այս ընթացքում պարտավոր էր իրականացնել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրված թեկնածու կարգավիճակից բխող որոշ գործողություններ, որոնք չեն իրականացվել։
Ասվածը հիմնավորվում է նաև նրանով, որ խնդրո առարկա կառավարության որոշման մեջ գոնե չի սահմանվել անցումային դրույթ, որով կկարգավորվեր տվյալ որոշման դրույթները Շաթիրյանի վրա Օգոստոսի 25-ից հետո տարածվելու հարցը։
Հիմնական հարցը մնում է անպատասխան․ սա իրավական անգրագիտության արդյունք է՞, թե՞ սեփական սխալը ընդունելուց վախենալու հետևանք։
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
- «Ո՞վ է ձեզ իրավաբանական տեխնիկա սովորեցրել, ա՛յ տնաշեններ»
- Հայտնի է ՍԴ դատավորի կառավարության թեկնածուն
- Մակունց. Վստահ եմ, որ կառավարությունն ունի ՍԴ դատավորի հնարավոր մի քանի թեկնածուներ
- «Իմ քայլը» հանդիպում է ՍԴ դատավորի թեկնածու Էդգար Շաթիրյանի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին