Արայիկ, հայրենիքդ ուրացար՝ հեռացիր. ցուցարանների կոչը ԿԳՄՍ նախարարին
«Արայիկ, հայրենիքդ ուրացար՝ հեռացիր»,- վանկարկում են նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ԿԳՄՍ նախարարության դիմաց անցկացվող ակցիայի նախաձեռնող «Կամք» հասարակական նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանը և մյուս մասնակիցները:
Ցուցարարները վանկարկում են՝ «Ռադ եղի, թուքի լամուկ», «Մենք երեխա չունենք այլասերելու համար», «Դու չհեռանաս՝ Փաշինյանն է հեռանալու»:
Վահագն Չախալյանը ոստիկանությանը հորդորում է փակել նախարարության դիմացի փողոցի երթևեկությունը, որպեսզի ցուցարարները կանգնեն նաև այնտեղ, քանի որ նրանց թիվն աճում է և նախարարության դիմացի մայթում հնարավոր չէ պահպանել սոցիալական հեռավորությունը:
Ոստիկանությունն իր հերթին ցուցարարներին կոչ է անում պահպանել սոցիալական հեռավորությունը:
«Այն փորձերը, որոնք կոչվում են չափորոշիչներ, փորձեր են ամբողջովին փոխելու մեր արժեհամակարգը և սկսել այն դպրոցներից, նույնիսկ նախադպրոցական հաստատություններից»,- ակցիայի ժամանակ հայտնեց Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Վերջինս ոչ միայն մերժելի է համարում այլ դատապարտում է նման գործունեությունը, որով շարունակվում է դպրոցները քայքայելու գործողությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան