Արցախի բնակչության առանձին (հատուկ) խմբերի համար համակարգչային և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիկ (ՄՌՏ) հետազոտություններն իրականացվում են անվճար
ԱՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանով` համակարգչային և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիկ (ՄՌՏ) հետազոտությունները` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության առանձին (հատուկ) խմբերի համար` Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնում իրականացվում են անվճար հիմունքներով։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը։
«1. 1-ին, 2-րդ, 3-րդ խմբերի հաշմանդամներ
2.Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք
3.Կենսաթոշակի անցնելու կապակցությամբ պահեստ արձակված զինծառայողներ
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ (ամուսին, ծնողներ, մինչև 23 տարեկան զավակներ)
5. Բազմազավակ (մինչև 18 տարեկան չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ծնողներ
6. Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի (ԱԷԿ) վթարի հետևանքների վերացման աշխատանքների մասնակիցներ
7. Բռնադատվածներ
8. Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի ուղեգրով բոլոր բուժհաստատություններում ամբուլատոր և ստացիոնար պայմաններում բժշկական հետազոտության ենթարկվողներ
9. Մինչև 18 տարեկան երեխաներ
10.Զորակոչային տարիքի անձինք (հիվանդանոցային և ամբուլատոր պոլիկլինիկական բժշկական օգնություն և փորձաքննություն)
11. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ` մինչև 18 տարեկան, և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք` 18-23 տարեկան
12.Զինծառայողներ (նրանց հավասարեցված անձինք) և նրանց ընտանիքների անդամներ (ամուսին, ծնողներ)
13.Ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ
14. 63 տարին լրացած և ավելի բարձր տարիքի անձինք
15.Վերարտադրության տարիքի կանայք` հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում
16. Զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձինք, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել (հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում` բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից կազմված վերականգնողական անհատական ծրագրի շրջանակներում):
Ծրագիրն իրականացվում է ԱՀ Նախագահի 2020-2025թթ.-ի նախընտրական ծրագրի` անվճար առողջապահական համակարգի ներդրման շրջանակներում»,-նշված է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա