COVID-19-ի դեմ պատվաստանյութ ստեղծող ռուս գիտնականները ներառվել են ԱՄՆ պատժամիջոցների ցանկում
Վաշինգտոնը պատժամիջոցներ է կիրառել այն ռուս գիտնականների և մասնագետների նկատմամբ, ովքեր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ էին ստեղծում: Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն ՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքը։
«Ռուսական կողմն այս իրադարձությունը համարում է խիստ զայրացնող»,-նշել է Զախարովան:
Նրա կարծիքով, սա ԱՄՆ-ի կողմից կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրության և բաշխման հարցում անբարեխիղճ մրցակցություն վարելու փորձ է`ի շահ սեփական դեղագործական ընկերությունների առաջխաղացման:
«Մենք վստահ չենք, որ սա համաճարակի դեմ պայքարում համագործակցության ճիշտ քայլն է», - ասել է Զախարովան:
Օգոստոսի 26-ին ԱՄՆ-ը պատժամիջոցների ցուցակներում ավելացրել է Ռուսաստանի հետազոտական հինգ ինստիտուտներ՝ նրանց կասկածելով քիմիական և կենսաբանական զենքի ստեղծման վրա աշխատելու մեջ: Այս ցանկում ներառված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության 48-րդ կենտրոնական հետազոտական ինստիտուտը, որը Գամալեայի կենտրոնի հետ միասին ստեղծել է COVID-19- ի դեմ պատվաստանյութ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին