Ոստիկանությունը քննարկում է Ամուլսարում պահնորդական ընկերության լիցենզիայի գործունեության կասեցնելու հարցը
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի գրառում է արել «Լիդիան Արմենիա» ընկերության պահնորդական կազմակերպության վերաբերյալ.
«Ամուլսարում կատարված վերջին իրադարձությունների կապակցությամբ դիմել էի ՀՀ Կառավարությանը, որպեսզի մասնավոր պահնորդական գործունեության ոլորտը կարգավորող Լիազոր մարմինը վերանայի Ամուլսարում Լիդիան Արմենիայի համար պահնորդական ծառայություն իրականացնող «Հատուկ անվտանգության ծառայություն» ընկերության լիցենզիան։
Մասնավորապես նշել էի մի քանի փաստեր, որոնց համաձայն առերևույթ խախտվել էր Մասնավոր Պահնորդական գործունեության մասին ՀՀ օրենքը, որոնք հանգեցնում են լիցենզիայի գործողության դադարեցման։
ՀՀ Ոստիկանությունից ինձ գրավոր տեղեկացնում են, որ իմ ներկայացրած խախտումները արձանագրվել են։ Մասնավորապես այն, որ «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ աշխատակիցները կրել են հատուկ համազգեստ, որի վրա օրենքով սահմանված կարգով տեսանելի կերպով փակցված չեն եղել պահնորդի անունը, ազգանունը, պահնորդական կազմակերպության ապրանքային նշանը և ֆրմային անվանումը։ Նշված փաստով 28.07.2020 թ․-ից ՀՀ Ոստիկանության ՀԱԱԳ վարչության կողմից իրականացվել է վարչական վարույթ։ Մասնավոր պահնորդները չեն ենթարկվել նաև ՀՀ Ոստիկանության հասարակական կարգի և անվտանգության իրականացման նպատակով օրինական կարգադրություններին և հայտարարություններին, ինչի հետևանքով ոստիկանները ստիպված են եղել պահնորդներին հեռացնել տարածքից։
ՀՀ Ոստիկանությունում գործող լիցենզավորման հանձնաժողովը քննարկում է ընկերության լիցենզիայի գործունեության կասեցնելու հարցը։
Կսպասենք վերջնական եզրակացությանը»։
Հարակից հրապարակումներ`
- Ո՞վ է պատասխանատու Ամուլսարում տեղի ունեցած, բախումների և տուժած անձանց համար. Անի Սամսոնյան
- Ամուլսարում իրավիճակը թեժանում է․կան բերման ենթարկված քաղաքացիներ
- Ամուլսարում իրավիճակը շարունակում է լարված մնալ
- Ամուլսարում լարված իրավիճակ է
- Լևոն Գալստյան. Ամուլսարում իրավիճակը սրած ընկերությունը ստեղծվել է հատուկ նպատակով
- Իրավաբան-բնապահպանը հակադարձում է «Լիդիանի»՝ Ամուլսարում աշխատանքները վերսկսելու հայտարարությանը