Բելառուսում «ամենաթողությունը» ավարտին է մոտենում. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ երկրում «վակխանալիան» (ամենաթողություն) ավարտվում է, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Պետության ղեկավարը այսպես է մեկնաբանել երկրում շարունակվող բողոքի ցույցերի հետ կապված իրավիճակը:
«Որպեսզի մեզ մոտ վեճեր չլինեն, այս ամենաթողությունը պետք է ավարտվի և մենք պետք է գործ ունենանք տնտեսության հետ», - ասել է Լուկաշենկոն:
Նա նաև նշել է, որ հանրապետությունում պետական և մասնավոր ձեռնարկությունների միջև որևէ տարբերություն չպետք է լինի. ամենուր պետք է ստեղծվի արդյունավետ աշխատանք, պետք է օգտագործվեն ժամանակակից տեխնոլոգիաներ, և արդյունքում պետք է գրանցվեն բարձր արդյունքներ: Նախագահը նշել է, որ դրան մեծ ուշադրություն է դարձվելու:
Օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացվել են նախագահական ընտրություններ: Հանրապետությունում ընտրատեղամասերի փակվելուց հետո սկսվել են զանգվածային բողոքի ակցիաներ՝ արդյունքների կեղծման դեմ: Բողոքների ընթացքում անվտանգության ուժերը ցուցարարների դեմ օգտագործել են արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ:
Հարակից հրապարակումներ`
- Բելառուսը լայնածավալ զորավարժություններ է սկսել
- Պուտինը հայտնել է Բելառուս Ռուսաստանի ուժայինների մուտք գործելու պայմանները
- ԵՄ-ն 2 միլիոն եվրո կհատկացնի Բելառուսի ակցիայի զոհերին
- Լիտվայի ԱԳՆ-ն Բելառուսի 118 պաշտոնյայի պատժամիջոցների ցուցակում է ընդգրկել
- Բելառուսի իշխանությունները փչացնում են ռուս լրագրողների անձնագրերը