Փորձագետ. Ռուսաստանը կարող է իրեն թույլ տալ վերաֆինանսավորել Բելառուսի պարտքը
Ռուսաստանը կարող է իրեն թույլ տալ վերաֆինանսավորել Բելառուսի 1 միլիարդ դոլարի պարտքը. երկրի ոսկու և արտարժույթի պաշարների մասշտաբում այդ գումարը «կաթիլ է օվկիանոսում»,- գրում է «Ռիա Նովոստի»-ն՝ վկայակոչելով փորձագետ Վասիլի Կարպունինի խոսքը։
Երեքշաբթի օրը Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը կքննարկի Բելառուսի պարտքը վերաֆինանսավորելու առաջարկը, եթե լինի այդպիսին: Դրանից առաջ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանձնարարել էր զեկուցել արտաքին պարտքի վերաֆինանսավորման անհրաժեշտության մասին:
Ըստ Բելառուսի ֆինանսների նախարարության, երկրի արտաքին ազգային պարտքը հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 18 միլիարդ դոլար:
Հինգշաբթի օրը Լուկաշենկոն ասել է, որ քննարկել է բելառուսական 1 միլիարդ դոլարի պարտքը վերաֆինանսավորելու հարցը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ:
ՌԴ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից էլ հայտնել են, որ վերաֆինանսավորման խնդրանք ստանալուց հետո, նախարարությունն այն կքննարկի՝ համաձայն կառավարության հրահանգների:
«Դա Ռուսաստանի Դաշնության համար աննշան գումար է: Երկրի ոսկու և արտարժույթի պահուստների մասշտաբով, որը կազմում է 590 միլիարդ դոլար, 1 միլիարդ դոլարը կաթիլ է թվում օվկիանոսում»,- մեկնաբանել է Կարպունինը:
Նա նշել է, որ վերաֆինանսավորումը ենթադրում է պարտքային պարտավորությունների երկարացում՝ նոր պայմաններով:
«Սա նոր պարտք չէ», - հավելել է փորձագետը:
Հարակից հրապարակումներ`
- Մերկելը հույս ունի, որ Ռուսաստանը անվտանգության ներկայացուցիչներին չի ուղարկի Բելառուս
- Բելառուսում «ամենաթողությունը» ավարտին է մոտենում. Լուկաշենկո
- Բելառուսը լայնածավալ զորավարժություններ է սկսել