Նկարիչ Բենքսին օգնել է ակտիվիստներին գնել նավ ՝ փախստականներին փրկելու համար
Գրաֆիտի ոճի նկարիչ Բենքսին նավ է գնել, որով ակտիվիստներն օգնում են փրկել Հյուսիսային Աֆրիկայից փախստականներին։ Փախստականները մեկնում են Միջերկրական ծովով Եվրոպա: Բրիտանացի նկարչի նավն արդեն օգնել է տասնյակ մարդկանց:
News.ru-ն, հղում անելով The Guardian-ին, գրում է, որ 31 մ երկարությամբ նավը կրում է 19-րդ դարի ֆրանսիացի անարխիստ Լուիզա Միշելի անունը։ Անձնակազմում ընդգրկված են տասը հոգի, ովքեր փրկարարական աշխատանքներում փորձ ունեն:
«Լուիզա Միշելը» օգոստոսի 18-ին դուրս է եկել իսպանական նավահանգիստից և 89 փախստականի հավաքել, այդ թվում ՝ 14 կին և չորս երեխա: Այժմ թիմը փնտրում է նավահանգիստ, ուր կարող են դուրս գալ փրկվածները։
Հարակից հրապարակումներ`
- Բենքսիի հերթական աշխատանքը՝ Լոնդոնի մետրոյում
- Բենքսին ևս տանն է աշխատում՝ ստեղծելով առնետներով նոր գրաֆիտի
- Բենքսիին մեղադրում են սեփական գրաֆիտիի գողության մեջ
- Նկարիչ. Բենքսիի աշխատանքն աճուրդում վաճառում են անօրինական
- Ինչպիսինն է Բենքսին
- Բենքսիի աշխատանքը հնարավոր է վաճառվի ռեկորդային գնով