Նախ՝ կան Եվրամիություն երկրներ, որոնք չեն վավերացրել Ստամբուլյան կոնվենցիան. Գևորգ Դանիելյան
«Արժեքավոր հարցադրում է. երբ փորձում են արժեհամակարգի պաշտպանությանն ուղղված քայլեր ձեռնարկել, հաճախ այն տպավորությունն է, որ միգուցե սա դրական է, բայց կարող է հանգեցնել պետության մեկուսացմանը՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով հանդերձ»,-ասուլիսում ասաց «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնությունը համակարգող խմբի անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք գլոբալիզացիայի պայմաններում նախաձեռնության ներկայացրած «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հայոց լեզվի, մշակութային ժառանգության, ընտանիքի և մանկության պաշտպանության հիմունքների մասին» նախագիծը, եթե օրենք դառնա, չի դառնա ազգին ինքնամեկուսացնելու պատճառ։
Նա ընդգծեց մի կարևոր հանգամանք. «Նշած ուղղությունը միանշանակ չէ, հաճախ դա ենք շփոթում հասատատելով, որ բոլոր երկրներրը գնում են Ստամբուլյան, Լանզարոտեի կոնվենցիաները վավերցման ճանապարհով, աստիճանաբար չի լինելու մի երկիր, որը չվավերացնի այս կոնվենցիները, այս նոր պարտադրված արժեհամակարգը չհամարի իր իրավական համակարգի բաղադրիչ, բայց իրականությունն այլ է։
Նախ՝ կան Եվրամիություն երկրները, որոնք չեն վավերացրել։ Երկրներ կան, աստիճանաբար հետընթաց են արձանագրում: Այսինքն՝ միանշանակ ասել, որ զարգացումները գնում են գլոբալիզացման՝ այն տեսակետով, ինչը հաճախ հրամցնում ենք հանրությանը, այդպես չէ: Վավերացրած երկրներն էլ բոլորովին այլ մոտեցումներով ու չափանիշներով են կիրառում այդ կոնվենցիաները»:
Նա նշեց, որ կոնվենցիաներն ինքնըստինքյան կարծես խոցելի չեն, խոսքն առավելապես բռնությունների կանխարգելման մասին է, որևէ մեկը չի էլ կարող դրան դեմ արտահայտվել, բայց ուղեցույցներ են մշակվում, որոնք վերածվում են որպես կանոն օրենսդրական ակտերի։
«Երբ մենք ժամանակին ստորագրում էինք այդ պայմանագրերը, որոնք հետագայում աստիճանաբար վավերացվում են, դա նկատի ունեինք, որ ինքնըստինքյան այդ պայմանագրերը, կոնվենցիաները չեն կարող ունենալ վտանգավոր հետևանքներ, եթե այլ դրսևորումներ չլինեն, չհայտնվեն ուղեցույցներ, որոնք բոլորովին այլ մեկնաբանությամբ դրանք ներկայացնեն կամ մենք մի փոքր ավելի հետևողական չլինենք այդ կոնվենցիաների առանձին դրույթների օրենսդրական ամրագրման հարցում»,- ասաց Գ.Դանիելյանը։
Նա օրինակի համար նշեց. «Հաճախ մեր ընդդիմախոսները մեղադրում են մեզ այն հարցում, թե ինչու չեք ուզում հաշվի նստել խտրականության արգելքի հետ, չէ որ եթե արգելում եք համասեռամոլներին ընտանիք կազմել և երեխաներ որդեգրել, դրանով կարծես թե խտրականոթյան արգելք եք ներմուծում։
Բայց ճիշտ հակառակը, մենք ուզում ենք, որ խտրականության արգելքի սկզբունքը հետևողականորեն իրագործվի։
Ասում ենք՝ ընտանիքի կոնցեպտին ձեռք չենք տալիս, բայց դա ընդամենը պրիմիտիվ հայտարարություն է, որովհետև միևնույն է՝ ակնկալում ենք, որ համասեռամոլներին պետք է ընտանիքի անդամի կարգավիճակին հավասարեցված կարգավիճակ տաք, և թույլ տաք նաև երեխաներ որդեգրել՝ ասելով, որ խտրականության արգելքի սկզբունքը սա է թելադրում:
Ինչ է ստացվում. օրինակ երկու աղջիկ բնակարան են վարձել, համատեղ բնակվում են, որևէ սեռական հարաբերություն մեջ չեն մտնում, բայց ասում ենք՝ դուք չեք օգտվի այն արտոնություններից, որոնք կտրամադրենք մարդկանց, որոնք այլ հարաբերությունների մեջ են։ Այ,սա է խտրականության արգելքը։
Այսինքն, մենք արտոնություն ենք վերապահում մարդկանց, որոնք ընտրել են մի ճանապարհ, որին ոչ քարոզում ենք, ոչ դեմ ենք արտահայտվում, բայց ասում ենք՝ մի վերապահեք արտոնություններ: Դա հենց խտրականության արգելքի խախտում է»։
Նա նաև նշեց, որ եթե համասեռամոլին թույլ են տալիս երեխա որդեգրել, կամ նախատեսում են, որ կարող է այդպիսի բան լինել, ուրեմն՝ դեմ են գնում երեխայի լավագույն իրավունքներին, որովհետև Սահմանադրությունը երեխայի իրավունքների լավագույն շահերը համարում է գերակայող: Եթե առաջանում է կոնֆլիկտ, բախում չափահաս քաղաքացու և երեխայի միջև, ապա պետք է գերակայեն երեխայի իրավունքները։
Գևորգ Դանիելյանի խոսքով, հանրությունը միանշանակ ավելի շատ հակված է արժեհամակարգի պահպանմանն ու պաշտպանությանը։
Հարակից հրապարակումներ`
- Վտանգվում է երեխայի մանկությունը
- Հոգեբան. Բոլոր իմաստներով կապրենք խեղված հասարակության, մարդկանց միջավայրում
- Ազգային արժեհամակարգի պահպանումը ուղիղ համեմատական է պետության անվտանգության հետ. Ռուբեն Մելքոնյան
- «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնությունը հանրային քննարկման է դնում օրենքի նախագիծ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան