Թուրքմենստանը ՄԱԿ-ի հետ կկիսվի կորոնավիրուսի դեմ պայքարի իր փորձով
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը ասել է, որ երկիրը աշխարհի հետ կիսվելու է կորոնավիրուսի դեմ պայքարի իր փորձով: «Լենտա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին Telegram ալիքում հայտնել է «Sputnik» գործակալությունը:
Բերդիմուհամեդովը ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում: Կառավարության նիստում նա ևս մեկ անգամ շեշտել է, որ Թուրքմենստանի կողմից ձեռնարկված բոլոր միջոցներն արդյունավետ են եղել և ժամանակին են իրականացվել:
Հուլիսի 7-ին հաղորդվել էր, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաքելությունը ժամանել է Թուրքմենստան՝ իշխանություններին օգնելու, որպեսզի կանխեն երկրում կորոնավիրուսի համաճարակի բռնկումը:
Փորձագետների այցի հիմնական նպատակը առողջապահության ոլորտի մասնագետներին խորհրդատվություններ տալն է:
Թուրքմենստանում, ըստ պաշտոնական տվյալների, կորոնավիրուսային վարակի ոչ մի դեպք չկա:
Մարտի վերջին հաղորդվում էր, որ Թուրքմենստանի իշխանությունները արգելել են լրագրողներին իրենց հրապարակումներում օգտագործել «կորոնավիրուս» բառը: Այն բացառվել է հատուկ բրոշյուրից, որը Առողջապահության նախարարությունն ուղարկում է դպրոցներ, հիվանդանոցներ և աշխատատեղեր: Երկիրը ներդրել է դիմակների ռեժիմ և ձեռնարկությունների գործունեության սահմանափակումներ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա