Հոգեբան. Բոլոր իմաստներով կապրենք խեղված հասարակության, մարդկանց միջավայրում
«Կրթական համակարգը թիրախավարված է` սկսած մանկապարտեզներից, որտեղ արդեն շատ լավ գիտենք, որ 5-6 տարեկան երեխաներին սկսում են սեռական բնույթի թեմաների մեջ ներգրավել։ Մեր ազգի մեջ հենց թեկուզ այս թեմայի շուրջ, կա ամոթի մշակույթ։ Այսինքն, անձնական կյանքը, ինտիմ կյանքը, սեռականությունը պարուրված են ամոթի շղարշով, դրանք չպետք է լինեն ցուցադրական, մարդու անձնական կյանքն է»,- ասուլիսում ասաց «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնությունը համակարգող խմբի անդամ, հ.գ.թ., դոցենտ Կարինե Նալչաջյանը։
Նրա խոսքով, երբ երեխաներին ներգրավում են նման թեմաների մեջ, խեղաթյուրում են նրանց անհատական զարգացումը. «Կոնկրետ կարող եմ ապացուցել, որ մինչև 12-13 տարեկան երեխաներին արհեստականորեն ներգրավում ենք այս թեմաների մեջ, խաթարում ենք ոչ միայն նրանց անձնական հոգեբանական առողջությունը, նաև այս ազգին բնորոշ մշակույթը կրելուց»։
Հոգեբանն ասաց, որ եթե աղավաղում են լեզուն, եկեղեցու նկատմամբ ինչ որ քայլեր են արվում, հաստատ պետք է իմանալ, որ հաջորդ սերունդները չեն կրելու այն կարևորագույն արժեքները, որոնք մեզ պահում են տվյալ ազգի ներկայացուցիչ։
«Մենք կփոխվենք, կդառնանք ուրիշը վատ իմաստով։ Խառնում են սեռերը, առնականությունը, կանացիությունն արհեստականորեն խեղվում են։ Բոլոր իմաստներով կապրենք խեղված հասարակության, մարդկանց միջավայրում»,- ասաց Կարինե Նալչաջյանը։
Նա ընդգծեց, որ ազգային ավանդույթներով, արժեքներով ներծծված է մեր կյանքը, կենցաղը, կրթական համակարգը։
Հարակից հրապարակումներ`
- Ազգային արժեհամակարգի պահպանումը ուղիղ համեմատական է պետության անվտանգության հետ. Ռուբեն Մելքոնյան
- Ոչ ոք իրավունք չունի զրկել երեխային իր միամտությունից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին