ԶԼՄ. Ճապոնիայի վարչապետը հիվանդության պատճառով մտադիր է հրաժարական տալ
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն մտադիր է հեռանալ պաշտոնից՝ առողջական վիճակից ելնելով, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով տեղական ԶԼՄ-ներին։
Անցյալ շաբաթ նա մի քանի անգամ այցելել է Տոկիոյի հիվանդանոցներից մեկը, բայց այդ այցերը, ըստ նրա, բխել են թեստի արդյունքները պարզելու անհրաժեշտությունից։
Սինձո Աբեն ունի խոցային կոլիտ, աղիքի ծալքի քրոնիկ բորբոքում: Այս հիվանդությունն էր հանդիսացել 2007-ին նրա հրաժարականի պատճառը: Սակայն 2012-ին նա կրկին ընտրվեց վարչապետի պաշտոնում: Օգոստոսի 24-ին նրա պաշտոնավարման ժամկետը գերազանցել է 2799 օրը՝ Ճապոնիայի վարչապետների շրջանում պաշտոնավարման ամենաերկար ժամանակահատվածը:
Նշվում է, որ այս շաբաթ նախատեսվում էր Ճապոնիայի վարչապետի ասուլիսը, որն, ըստ նախնական տեղեկությունների, նվիրված էր լինելու Ճապոնիայի տնտեսությանը՝ կորոնավիրուսի համավարակի օրերին։ Սակայն երկուշաբթի օրը Աբեն իմացել է քրոնիկ հիվանդության սրման մասին, որն ուղեկցվում է ուժեղ ցավով, այդ իսկ պատճառով նա որոշել է հրաժարական տալ, որպեսզի իր առողջական վիճակը չազդի քաղաքական որոշումների վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան