Հասարակություն 12:52 28/08/2020 Հայաստան

Ազգային արժեհամակարգի պահպանումը ուղիղ համեմատական է պետության անվտանգության հետ. Ռուբեն Մելքոնյան

«Ազգային արժեհամակարգը դարերի ընթացքում եղել է հայ ժողովրդի դիմադրելու, պայքարելու, հաջողության հասնելու կարևոր գրավականներից մեկը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնությունը համակարգող խմբի անդամ, Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը։

Նրա խոսքով, պատմությամբ ապացուցված է՝ այն պահին, երբ հայ ժողովուրդը հավատարիմ է եղել ազգային արժեհամակարգին, հավաքական ոգին ավելի մեծ հաջողություններ է արձանագրել, դիմագրվել է տարբեր փորձությունների։

Ռ. Մելքոնյանն ասաց, որ այս նախաձեռնությանն անդամակցել է որպես արևելագետ, թուրքագետ, որովհետև իր համար ոչ թե ասեկոսեների մակարդակով, այլ խորքային առումով հայտնի են, որ թուրքական կամ ադրեբեջանական թիրախներից են նաև մեր ազգային արժեհամակարգի տարբեր հիմնասյուներ, այդ թվում՝ եկեղեցին, ընտանիքը, դաստիարակությունը, կրթությունը և այլն։

«Ուստի, կարծում եմ, արտաքին տարբեր սպառնալիքներին, մարտահրավերներին դիմագրավելու համար մենք պետք է էլ ավելի մեծ կարևորություն տանք մեր ազգային արժեհամակարգին։ Այո, նաև օրենքի մակարդակով փորձենք ամրագրել, որպեսզի այդ արժեհամակարգի նկատմամբ տարբեր ոտնձգություններ չկարողանան կենսունակ լինել։ Վստահեցնում եմ, որ թուրքական ուղղակի և անուղղակի հարձակումների քաղաքականության մեջ ազգային արժեհամակարգն ունի կարևոր դեր, դրան պետք է դիմագրվենք՝ հասկանալով Թուրքիայի ուղիղ քայլերը, որոնք ուղղված են, օրինակ, մեր մշակույթի ոչնչացմանը, նաև անուղղակի, քողարկված վտանգները, որոնցով թուրքական, ադրբեջանական և այլ հակառակորդ պետություններ, շրջանակներ գործում են մեր ազգի, պետության դեմ։ Ուստի կարծում եմ, որ ազգային արժեհամակարգի պահպանումը ուղիղ համեմատական է մեր ազգի, պետության, պետականության անվտանգության հետ, ինձ համար ազգային արժեհամակարգն ու պետականությունը նույն հորիզոնականում են»,- ասաց Ռ.Մելքոնյանը։ 

Նախաձեռնության համակարգող խմբի անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանի խոսքով, այն արժեքները, որոնց պաշտպանության համար այս կամ այն չափով արտահայտվում են, սահմանադրաիրավական արժեք ունեն։

«Հաճախ դատողություններ ենք անում լեզվի, Հայ Առաքելական եկեղեցու կարգավիճակի, ընտանեկան արժեքների մասին, բայց դիտարկում ենք զուտ նպատակահարմարության տեսանկյունից՝ անտեսելով, որ դրանք  նախ և առաջ սահմանադրաիրավական արժեք ունեն։ Պետությունը պարտավոր է  այս առչնությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկել։ Երբ այդ  քայլերը ձեռնարկված լինեն, ընդամենը կառաջանա գնահատական տալու խնդիր, բայց ոչ  նպատակահարմարության կամ արդյունավետության տեսանկյունից դատողություններ անելու անհրաժեշտություն»,- ասաց նա։

Նախաձեռնության համակարգող խմբի անդամ, դոցենտ Կարինե Նալչաջյանը նշեց, որ այսօր գնալով ավելի ու ավելի տեսանելի է դառնում, որ ոտնձգություններ են իրականացվում ազգային արժեհամակարգի նկատմամբ։

«Արժեհամակարգի գրեթե բոլոր տարրերը թիրախավորված են։ Ազգի, պետության գոյության հիմնասյուներն են՝ եկեղեցի, ընտանիք, մշակույթ, լեզու, տեսնում ենք՝ այսօր խորքային փոփոխություններ կատարելու միտում կա հենց թիրախավորվելով այդ ոլորտները։  Եթե սրանք չպահպանվեն, ազգի գոյաբանական, ազգի, պետության գոյության խնդիր է առաջանում։ Իսկապես սպառնալիք է, եթե քայլեր չձեռնակվեն, անհրաժեշտ է դիմադրել, համախմբվել այս ամենի շուրջ, այլապես կարող ենք որոշ ժամանակ անց բախվել լուրջ փաստերի հետ»,- ասաց Կ. Նալչաջյանը։

Հոգեբանի խոսքով, եթե երեխաների դաստիարկության մեջ մտցնում են այնպիսի տարրեր, որոնք ի սկզբանե խեղում են նրանց ոչ միայն զուտ անհատական, հոգեկան առողջությունը, նույնիսկ վտանգում են երեխայի ներդաշնակ հոգեկան զարգացումը, զրկում են երեխային մեր ազգի ներկայացուցիչ լինելու իր իրավունքից, թիրախավորվում է էթնիկական սոցիալականացումը, ավանդույթների ավանդումը հաջորդ սերունդներին։

«Այս ամենը միասին՝ շատ լուրջ վտանգ են ստեղծում, կարծում եմ, մենք պետք է համախմբվենք։ Սրանք այն արեժքներն են, որոնց վրա հենվելով՝ կարող են բազմաթիվ այլ տարաձայնություններ հաղթահարել, ազգային համախմբումն իրականություն դարձնել»,- ընդգծեց Կ.Նալչաջյանը։

Նախաձեռնության համակարգող խմբի անդամ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի խոսքով, Հայաստանի նկատմամբ իրականացվում է տեղեկատվական պատերազմ, որի առաջին թիրախներից է մեր ինքնությունը, արժեհամակարգը, հավատը, այն ավանդույթները, որոնք ժառանգել ենք նախորդ սերունդներից։

«Այն կոնվենցիաները, իրավական ակտերը, որոնք փորձ է արվում և ընդունվում են նախկինում և հիմա, իրականում նպատակ են հետպանդում թիրախավորել մեր ինքնությունը, արժեհամակարգը, հավատը, որը Հայաստանի և հայ ժողովրդի համար անկյունաքարային է իր գոյատևման ողջ պատմության ընթացքում»,- ասաց նա։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:37
Դատավարությունը կարող է վերջանալ Սամվել Վարդանյանի պարգևատրմամբ․ Նարեկ Մալյան
Հնարավոր է ինտրիգ ակնկալել  Սամվել Վարդանյանի դեմ դատից՝ հաշվի առնելով Հակոբ Ասլանյանի այսօրվա կարգավիճակը, լրագրողի հարցին ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ես նմա՞ն եմ հալածվողի․ ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյան
Լրագրողները ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյանից հետաքրքրվեցին, թե հնարավոր է հետ վերցնի բողոքը, պատասխանը կարճ էր՝ ոչ։ Հարցին թե, արդյո՞ք...
Աղբյուր` Panorama.am
18:00
Չեմ հասկանում, ով է նման հաշվարկ կատարել. Տնտեսագետը՝ աշխատաժամանակի կրճատման մասին
Աշխատաժամանակի տևողության՝ մեկ ժամով կրճատումը կառաջացնի բացասական հետևանքներ թե տնտեսության, թե գործատուների, թե պետական բյուջեի համար։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սիրիայի արտգործնախարարի պաշտոնակատարը կրթություն է ստացել Թուրքիայում
Սիրիայի նոր իշխանություններն արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար  են նշանակել Ասաադ Հասան ալ-Շիբանիին: Այդ մասին տեղեկացրել է...
Աղբյուր` Panorama.am
17:58
Նա uտախnսnւթյան բացարձակ չեմպիոն է. Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ Փաշինյանի մասին
«Վաղուց պարզ է, որ նա ստախոսության բացարձակ չեմպիոն է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
17:51
Հայ nրբnւhիների գործած Ղազիրի գորգը՝ Հայոց ցեղասպանnւթյան թանգարան-ինստիտուտում
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ստացել է արժեքավոր նվիրատվություն՝ Ղազիրի (Լիբանան) որբանոցի հայ որբուհիների գործած գորգը, որը գործվել...
Աղբյուր` Panorama.am
17:42
Կրեմլը հերքել է լուրերն այն մասին, որ Ասադի կինը ցանկանում է բաժանվել նրանից և հեռանալ Ռուսաստանից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Բաշար ալ-Ասադի կնոջ՝ «Ռուսաստանի Դաշնությունից հեռանալու հատուկ...
Աղբյուր` Panorama.am
17:31
Պուտինն Իրանի նախագահին հրավիրել է Ռուսաստան
Իրանի նախագահ Մասուդ  Փեզեշքիանը  հրավիրվել է Ռուսաստանի Դաշնություն։ Նրան համապատասխան հրավեր է ուղարկել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
17:21
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել Բելառուսը
ԱՄՆ Պետդեպարտամենտը Բելառուսում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել հանրապետության տարածքը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց։ Անիի տարածաշրջանում խիտ...
Աղբյուր` Panorama.am
17:14
ՄԻՊ-ն հրապարակել է արտահերթ զեկույց
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է  արտահերթ զեկույց՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:53
Փաշինյանը հանրությանը մեսիջ է ուղարկում, թե իր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն է. Նորիկ Նորիկյան
«Նիկոլ Փաշինյանը մեզ՝ հանրությանը, մեսիջ է ուղարկում, թե՝ սիրելի հանրությո՛ւն, մեր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ամբիոնի մոտ կանգած այդ կին թեկնածուի թաց աչքերը չեմ մոռանում. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայության վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Եվգենի Պետրոսյանի ընտանիքում uկանդալ է ծագել
Հաղորդավար, հումորիստ Եվգենի Պետրոսյանի ավագ դուստրը պահանջում է ԴՆԹ անալիզ՝ համոզվելու, որ Տատյանա Բրուխունովայի երեխաների հայրը հենց իր հայրն...
Աղբյուր` Panorama.am
16:27
Հենրիխ Դանիելյան. Քաղաքապետարանը դարձրել եք թալանի և կոռուպցիայի որջ
«Ավինյան Տիգրանը որոշել է իր սեփական միջոցներով փոխհատուցել 7.200.000 դրամը, որը ծախսվել էր իր ԱՄՆ թռիչքի վրա»,-Ավինյանի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
16:22
Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «Հայաքվե»
««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը մտահոգված է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
«Tutu» ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}