Որոշ դեպքերում ու ոմանց համար դիմակ կրելը պարտադիր չի լինի
Պարետ Տիգրան Ավինյանն օգոստոսի 28-ին, նոր որոշում է ստորագրել, որով դիմակ կրելը այլևս պարտադիր չի լինի Հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողների և միջոցառման անմիջական մասնակիցների համար՝ բացառությամբ հանդիսականների, հյուրերի, լրագրողների և սպասարկող անձնակազմի։
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն
հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020
թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ՝ ՀՀ պարետի՝ 2020 թվականի
օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող
ժամանակավոր սահմանափակումների և կանոնների վերաբերյալ» N 253-Ն
որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1. Որոշման 5-րդ կետը լրացնել «է» ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ՝
«է. Հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի,
վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի
նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ
անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ
ունեցողների և միջոցառման անմիջական մասնակիցների՝ բացառությամբ
հանդիսականների, հյուրերի, լրագրողների և սպասարկող անձնակազմի։»։
2. Որոշման հավելված N 2-ի 1-ին կետի 4-րդ ենթակետի «ՀՀ վարչապետի մոտ
հրավիրված խորհրդակցությունների» բառերից հետո լրացնել «և
հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի,
Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի,
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող
արարողակարգային միջոցառումների ժամանակ» բառերը։
3. Ուժը կորցրած ճանաչել Որոշման հավելված N 11-ի 1-ին կետի 5-րդ ենթակետը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,- նշված է որոշման մեջ։