«Ժողովուրդ». Փոխքաղաքապետի թեկնածուն այնքան էլ ընդունելի չէ իմքայլական ավագանիների շրջանում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ փոխքաղաքապետի թեկնածու Սերգեյ Ներսիսյանը հանդիպում է ունեցել Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ: Եվ չնայած Ներսիսյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի թեկնածուն է, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, հանդիպումն այնքան էլ հարթ չի անցել և իմքայլական ավագանիներից շատերը պարզ ցույց են տվել և հասկացրել են, որ այնքան էլ կողմ չեն նրա առաջադրմանը:
Նշենք, որ Սերգեյ Ներսիսյանը 29 տարեկան է, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնականն է, մասնագիտությամբ ֆինանսիստ և փոխարինելու է Հայկ Սարգսյանին, որը ևս ֆինանսական բլոկն էր համակարգում: Եվ չնայած փոխքաղաքապետի ընտրությանը դեռ ժամանակ կա և այն տեղի կունենա սեպտեմբերի 8-ի ավագանու նիստում, սակայն Երևանի ավագանու իշխող խմբակցության ներսում անհամաձայնություն է առկա այս թեկնածուի շուրջ, որին ընտրել է քաղաքապետ Հայկ Մարությանը: Եվ խմբակցության հետ հանդիպման ժամանակ արդեն իսկ փոխքաղաքապետի թեկնածուին հասկացրել են, որ հնարավոր է՝ ընտրության օրն անակնկալներ լինեն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան