Իրավունք 14:21 29/08/2020 Հայաստան

Հնարավոր չէ զարգացնել համակարգերն՝ անընդհատ նորմատիվ առումով ինստիտուցիոնալ փոփոխություններ կատարելով. Մանասյան

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Անահիտ Մանասյանը  հանձնաժողովի նիստում դեմ է քվեարկել բարձրագույն դատական ատյանները միավորելու և  Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգին։ Այսօր հրավիրված հանրային քննարկմանը նա փորձեց բացատրել, թե ինչու է նման որոշում կայացրել։

«Ըստ էության, ես սահմանադրական արդարադատության բոլոր մոդելներն էլ շատ արդյունավետ եմ համարում, դրանք ինձ համար բոլորն էլ ընդունելի են։ Դեմ եմ քվեարկել ոչ թե այս մոդելին, այլ այն հայեցակարգային հիմնադրույթներին, որոնք մենք որպես այդպիսին փորձ ենք կատարելու կամ կատարում իրակացնել Հայաստանում»,- ասաց Անահիտ Մանասյանը։

Նրա խոսքով, դրա հիմնական պատճառաբանությունը հետևյալն է. «Սահմանադրական արդարադատության բոլոր մոդելները տալիս են այն հարցերի լուծումները, որոնք բարձաձայնվում են թե հայեցակարգի հեղինակների կողմից, թե ընդհանրապես գոյություն ունեն մարդու իրավունքների  պաշտպանության ոլորտում, արդարադատության ոլորտում։ Ինձ մոտ հարց է առաջանում՝ եթե մինչ այս պահը չենք կարողացել յուրացնել ու պատշաճ ձևով իրացնել այն բոլոր լուծումները, որոնք սահմանադրական արդարադատության այն մոդելն է տալիս, որը Հայաստանում է  կիրառված, ո՞րն է երաշխիքը,  որ մենք կարողանալու ենք դա իրացնել սահմանադրական արդարադատության որևէ այլ մոդելի շրջանակներում։ Ավելին՝ արդարադատության մոդելներն ունեն ինչպես առավելություններ, այնպես էլ թերություններ։ Սովորաբար առավելություններն ի հայտ են գալիս ավելի տեսական մակարդակում, իսկ թերությունները՝  մոդելների կիրառման ընթացքում։

Սահմանադրական արդարադատության այն մոդելը, որը  այս պահին էլ Հայաստանում կիրառվում է, հնարավորություն տալիս է, նաև պարտադիր է համարում, որպեսզի բոլոր դատարաններն իրենց գործերի քննության ընթացքում սահմանադրական նորմերը մեկնաբանեն ու անմիջականորեն կիրառեն։ Հիմնական առանձնահատկությունն այն է, որ պարզապես վերջնական պաշտոնական մեկնաբանություն տվող սուբյեկտը հենց ՍԴ-ն է։ Հետևաբար, այս պայմաններում փորձում եմ հասկանալ  այն կոնցեպտուալ տարբերությունը, որ գոյություն ունի այս երկու լուծումների շրջանակներում։ Ըստ էության, այդ տարբերությունը չեմ կարողանում ինձ համար տեսանելի համարել»։

Նա նշեց, որ այն բոլոր խնդիրները, որոնք ախտորոշված են, դրանց մի մասն, ըստ էության, որևէ ուղղակի կապի մեջ չի գտվում մոդելների փոփոխության հետ։

«Անընդհատ բարձրաձայնվում է, որ դատարանները  չեն կիրառում Սահմանադրությունը։ Ինձ հետաքրքիր է, թե որտեղից այս պաշտոնական հետազոտությունը, որովհետև ես որևէ տեղ չեմ հանդիպել նման վիճակագրության։ Հակառակ պնդումը կարող եմ անել. կան բազմաթիվ դատարաններ, դատավորներ, որոնք իրենց  գործերի լուծումը տալիս են հենց սահմանադրական տարբեր նորմերի կիրառման, մեկնաբանության արդյունքում։ Հետևաբար, այս միանշանակ պնդումը չեմ համարում  այնքան էլ պատճաշ և որպես ճիշտ ախտորոշված խնդիր նշված հայեցակարգային հիմնադրույթները ներկայացնելու տեսանկյունից»,- ասաց Ա. Մանասյանը։

Նրա խոսքով, այլ հարց է, որ բարձրացված խնդիրների մի մասը միանշանակ գոյություն ունեն, պետք է տրվեն լուծումներ, քանի որ այս բոլոր համակարգներն ունեն կատարելագործման անհրաժեշտությունը։

«Ամենակարևոր միտքն այն է՝ հնարավոր չէ զարգացնել համակարգերն անընդհատ նորմատիվ առումով ինստիտուցիոնալ  փոփոխություններ  կատարելով։ Դա է հուշում նաև զարգացած իրավական համակարգ ունեցող երկրների փորձը, որովհետև ընտրություն կատարում ես կոնկրետ մոդելին, փորձում ես նորարարական մեթոդներով անընդհատ դրա զարգացումն ապահովել։ Հակառակ պարագայում, մենք իրականում հակված ենք լինելու անհաջողության, իսկ դա  ցույց է տալիս աշխարհի զարգացած երկրների և ոչ այնքան զարգացած իրավական համակարգ ունեցող երկրների փորձը»,- ասաց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Անահիտ Մանասյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:46
Ծնելիության վաղաժամ մաhերի, ծերացման ցուցանիշների և միգրացիոն խնդիրներով պայմանավորված՝ ՀՀ կառավարությունը նախագիծ է առաջարկել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը e-draft կայքում հանրային քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական...
Աղբյուր` Panorama.am
12:40
Սիրիայի պատմության դասագրքերից հանվել է «Օսմանյան օկnւպացիա» տերմինը
Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո փոփոխություններ են կատարվել մի շարք ոլորտներում։ Դրանցից անմասն չի մնացել նաև կրթական...
Աղբյուր` Panorama.am
12:21
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնшմիներն են. Բագրատ Սրբազան
«2025-ը բազմաթիվ սպառնալիքների ժամանակաշրջան է մեզ համար՝ դատելով մինչև այժմ եղած թշնամական հայտարարություններից և այդ թշնամու պատգամները,...
Աղբյուր` Panorama.am
12:09
Սալահը հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Լիվերպուլից»
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու մասին։ Եգիպտացին ասել է, որ իր առջև...
Աղբյուր` Panorama.am
11:41
Մեզ մարտահրավեր է նետված կառավարիչների մի փոքրիկ խմբակի կողմից. Բագրատ Սրբազան
«Մեր պայքարը, շարժումը չարի դեմ է, հակառակորդի դեմ է, կանգնելն է հակառակորդի դեմ, դուրս գալ հակառակորդի, չարիքի, ստի դեմ»,-...
Աղբյուր` Panorama.am
11:23
Լեհաստանում ֆերմերները բողոքի ցույց են անում
Նրանք վրդովված են առևտրի և բնապահպանության վերաբերյալ ԵՄ որոշումներից
Աղբյուր` Panorama.am
10:55
Փաշինյանը մանիպուլացնում է. 787.000-ը հյուրանոցի գրեթե մեկ գիշերվա ծախսն է. Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը շարունակում են գաղտնի պահել
Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել  Հռոմում իր և կնոջ հյուրանոցային համարից՝ նշելով, թե իբր...
Աղբյուր` Panorama.am
10:54
Զախարովան արձագանքել է Սիրիայում ռուսական ռազմաբազաները հանելու մասին Բերբոքի հայտարարությանը
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը պետք է քննարկի Գերմանիայում ամերիկյան բազաների ճակատագիրը, այլ ոչ թե խոսի Սիրիայում ռուսական...
Աղբյուր` Panorama.am
10:23
Փաշինյանը հերոսանալու սեփական թեզ է հնարել
«Սա է հերոսությունը առօրեականացնելու և առօրյան հերոսականացնելու իմ թեզը»
Աղբյուր` Panorama.am
10:16
070 կոդով անձնագրի հետ միաժամանակ պետք է ներկայացնեն նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը
Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով։ Այս մասին հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության...
Աղբյուր` Panorama.am
10:01
Le Figaro. Ֆրանսիացիների 60%-ը ցանկանում է, որ Մակրոնը հրաժարական տա
Ֆրանսիացիների կեսից ավելին ցանկանում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լքի իր պաշտոնը։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին են վկայում Le...
Աղբյուր` Panorama.am
09:49
Ճանապարհներին մեքենաներ են արգելափակվել
Հունվարի 3-ին ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են...
Աղբյուր` Panorama.am
09:45
Ժամանակին հայերը Նոր տարին դիմավորում էին ավելի զուսպ սեղաններով ու ավելի մեծ նշանակություն էին տալիս Սուրբ Ծննդյան խորհրդին
Ժամանակին հայկական ամանորյա սեղաններին Տարեհացը, ոսպը, սիսեռը, պասային կերակուրներն էին փոխարինում խոզի ազդրին, նրբաբլիթներին: Հայերը Նոր տարին...
Աղբյուր` Panorama.am
09:30
Թրամփը շնորհավորել է Ջոնսոնին՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
«Ամերիկացիները չորս տարի սպասում էին «առողջ բանականության, ուժի և առաջնորդության», և այժմ նրանք կստանան այն»։
Աղբյուր` Panorama.am
09:06
Փարաքարի նախնական ընտրություններին կմասնակցի 6 թեկնածու, այդ թվում հրաժարական տված ղեկավարը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում կայացված որոշմամբ Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրություններին...
Աղբյուր` Panorama.am
08:59
Հրդեհ Երևանում, այրվել է գույք, հատակ, առաստաղ
Հունվարի 4-ին, ժամը 00:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թախտաջյան փողոցի տներից մեկում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
08:52
Միքայել Ռոստոմյանը լրացրել է միջազգային վարպետի նորմա
Միքայել Ռոստոմյանը «North American Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրել է միջազգային վարպետի նորմա:...
Աղբյուր` Panorama.am
22:46
Էդմոն Մարուքյան. Իրականությունն այն է, որ անցյալ տարի մեր պետությունը կրել է զգալի կորուստներ
Հատուկ հանձնարարություններով հատուկ դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
21:39
Սարսափելի դեպք Արմավիրում. Կինը փորձել էր հղիությունն ընդհատել, ապա՝ խեղդել էր երեխային
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին
Աղբյուր` Panorama.am
21:26
Սարգիս Ադամյանը պայմանագիր է կնքել գերմանական մեկ այլ ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնից» տեղափոխվել է Բունդեսլիգա-2-ը ներկայացնող մեկ այլ ակումբ` «Յան...
Աղբյուր` Panorama.am
21:22
Դանակահարություններ Աբովյան քաղաքի եկեղեցի հարևանությամբ
Ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 1-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մարմնական...
Աղբյուր` Panorama.am
19:35
Առաջին անգամ բռնցքամարտի մեր հավաքականները կունենան համակարգող մարզիչ
Մազչական նոր նշանակումներ են տեղի ունեցել  Հայաստանի բռնցքամարտի հավաքական թիմերում։ Ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:31
Երևանում թալանել են բեռնափոխադրումներ իրականացնող հայտնի ընկերություններից մեկը
Այսօր՝ հունվարի 3-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ...
Աղբյուր` Panorama.am
19:20
Լուկաշենկոն վստահ է՝ եվրոպացի դիտորդները Բելառուս են գնալու պատրաստի հայտարարություններով
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեռ չի որոշել՝ հրավիրե՞լ, թե՞ ոչ եվրոպացի դիտորդներին հունվարի 26-ին կայանալիք ընտրությունների ժամանակ։...
Աղբյուր` Panorama.am
19:05
Լեոն Սաբուան հեռանում է «Ուրարտու»-ից
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և հարձակվող Լեոն Սաբուան երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:57
Հաղթանակ թաղամասում կրակոցներ չէին, պայթուցիկներ էին. ՆԳՆ
33-ամյա տղամարդն ազատ է արձակվել
Աղբյուր` Panorama.am
18:48
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Անթալիա նահանգում տեղի է  ունեցել 4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:07
Ինչու են որոշ մարդկանց մոտ մազերն ու եղունգներն ավելի արագ աճում. Հետազոտություն
Գիտնականները տևական ժամանակ հետազոտություն են իրականացրել՝ պարզելօու, թե ինչու է որոշ մարդկանց մոտ եղունգներն ու մազերն ավելի արագ աճում, քան...
Աղբյուր` Panorama.am
16:51
Բագրատաշենում տուժածների թիվն ավելացել է
 Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում բռնկված հրդեհի հետևանքով  տուժածների թիվը հասել է երեքի։ Ավելի վաղ ՆԳ նախարարությունից...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
23:48 31/12/2024

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}