«Բարսելոնայի» ղեկավարները հրաժարվել են հանդիպել Մեսսիի հետ
«Բարսելոնայի» ղեկավարությունը հրաժարվել է հանդիպել հարձակվող Լիոնել Մեսսիի հետ։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին Թվիթերում գրել է լրագրող Գիյոմ Բալագեն։
Ըստ աղբյուրի, ֆուտբոլիստը փաստաբանների հետ միասին պլանավորել է զրուցել թիմի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու պայմանագրի վաղաժամկետ դադարեցման հարցը: Նշվում է, որ ղեկավարությունը մտադիր է փոխհատուցում ստանալ 700 միլիոն եվրոյի չափով:
Մեսսին կատալոնական թիմում է 2004-ից։ «Բարսելոնայի» հետ նա նվաճել է 34 տիտղոս: Հարձակվողը վեց անգամ ստացել է «Ոսկե գնդակը»: Անցած մրցաշրջանում նա Իսպանիայում մասնակցել է առաջնության 33 խաղի, որոնցում դարձել է 25 գոլի ու 21 գոլային փոխանցման հեղինակ:
Անհաջող մրցաշրջանից հետո արգենտինացին տեղեկացրել է ակումբին պայմանագիրը ժամանակից շուտ դադարեցնելու մասին։
Հարակից հրապարակումներ`
- Մեսսին կարող է 200 միլիոն եվրոյի դիմաց անգլիական ակումբ տեղափոխվել
- Աղբյուր. Մեսսին հեռանում է «Բարսելոնայից» Սուարեսի պատճառով
- «ՊՍԺ»-ն ու «Մանչեսթեր Յունայթեդը» պայքարում են Մեսսիի համար
- Մեսսին որոշել է հեռանալ «Բարսելոնայից». ակումբում հաստատել են
- «Մանչեսթեր Սիթին» միանում է Մեսսիի համար պայքարին
- «Բարսելոնան» Մեսսիին 700 միլիոն եվրո է գնահատել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան