«Նա չարիք է գործում, նա հենց չարիք է». Խաչատուրյան քույրերը՝ հոր մասին
Խաչատուրյան քույրերը, որոնք մեղադրվում են իրենց հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեջ, սոցցանցերում ընկերների հետ քննարկել են «աղջկական» հարցեր, դիետաներ և «չար հորը»։ Նրանց գրառումների մի մասը հայտնվել է 360tv.ru-ի մոտ։
Քրիստինան պատմել է, որ սկսել է ճաշ պատրաստել 17 տարեկանում, երբ մայրը հեռացել է իրենցից։ Մինչ այդ որևէ տնային գործ չի կարողացել անել։
«Իսկ մենք երբեք ոչ մի բան չէինք անում, մայրիկը միշտ ամեն ինչ հասցնում էր՝ հավաքել, ուտելիք պատրաստել, նույնիսկ շան հետ զբոսնել»,- ասել է աղջիկը։
Բայց վերջին երկու տարվա ընթացքում նա ամեն ինչ սովորել է։ Քրիստինան կիսվել է կյանքի վերջին նորություններով։
Խաչատուրյանները ցանցում քննարկել է նաև հորը, պատմել նրա բնավորության մասին։
«Դու իրականում չգիտես այդ մարդուն, ես հորս մասին եմ ասում։ Նա չարիք է գործում, նա հենց չարիք է»,-գրել են աղջիկները։
Գրառումների մեջ ասում են, որ շուտով նրա շրջապատողները կհասկանան, թե ինչպիսինն է նա. «Շուտով բոլորը կիմանան, թե ինչ սրիկա, հրեշ է նա»։
Նրանց հարցնում են՝ ընդհանրապես դուրս գալի՞ս են, երբ հայրը տանն է։
«Դուրս գալիս ենք, բայց ոչ հաճախ և ոչ գիշերային ժամերին»,- պատասխանել են նրանք։
Ավելի վաղ Խաչատուրյանները պատմել էին, որ հայրն արգելել է իրենց շփվել մոր հարազատների հետ։ Նրանք դեռ մանկուց չեն իմացել, թե ով է իրենց տատիկը, մորաքույրն ու մորեղբայրը։
Մոսկվայում 2018 թ. հուլիսի 27-ին Քրիստինան, Անգելինան և Մարիան սպանել են իրենց հոր՝ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանին, դանակով հարվածելով պարանոցին և կրծքավանդակին։ Աղջիկները խոստովանել են իրենց կատարած հանցանքը և բացատրել, որ նա երկար ժամանակ իրենց բարոյական տառապանքներ է պատճառել։ 2018 թ. սեպտեմբերի 27-ին դատարանը փոխել էր Խաչատուրյան երեք քույրերի խափանման միջոց կալանքը և ընտրել որոշակի գործողություններ կատարելու արգելքի տեսքով խափանման միջոց։ Ավելի ուշ քույրերն ազատվել էին նաև էլեկտրոնայիան շղթայից:
Հարակից հրապարակումներ`
- Խաչատուրյան քույրերին արգելվել է շփվել իրար հետ
- Խաչատուրյան քույրերի քրեական գործերը Մոսկվայի դատարաններում են
- Փաստաբանը կարծում է՝ Խաչատուրյան քույրերի գործը կքննվի դռնփակ
- Խաչատուրյան քույրերի գործը լրացվել է ևս երեք հատորով
- Փաստաբան. Քննությունը հրաժարվել է վերաորակել Խաչատուրյան քույրերի մեղադրանքը
- Խաչատուրյան քույրերի գործով քննության ժամկետը երկարաձգվել է մինչև մայիսի կես
- Խաչատուրյան քույրերի դեմ հարուցված քրգործը դեռ չի փոխվի «անհրաժեշտ ինքնապաշտպանության»