Բարձրագույն դատական ատյանները միավորելով գործառույթների որևէ վերացում չի ենթադրվում. Մազմանյան
Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարան միավորման մասին է խոսքը, ըստ էության այս դատարանների գործառույթների որևէ վերացում չի ենթադրվում,-հանրային քննարկման ժամանակ ասաց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Արմեն Մազմանյանը։
«Գործող ՍԴ-ի, Վճռաբեկ դատարանի գործառույթները և լիազորությունները նույնիսկ 100 տոկոսով մենք ցանկանում ենք պահպանել»,- ընդգծեց նա։
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Լևոն Գևորգյանի խոսքով, էական խնդիրներից մեկը, որ իրենց առջև ծառացած է և փորձում են լուծել առաջարկված կառուցվածքային փոփոխություններով, Սահմանադրական դատարանի որոշումների կատարողականի, դրանց արդյունքում իրավունքների վերականգնման ցածր ցուցիչն է։
«ՍԴ-ն, լինելով կտրված ընդհանուր իրավասության համակարգի դատարանների բուրգից, զրկված է այն գործիքակազմից, իրավական լծակներից, մեխանիզմներից, որոնցով կկարողանա ի կատար ածել իր որոշումները և հանգեցնի կոնկրետ գործերով իրավունքների վերականգնմանը։
Երկորդ խնդիրը, որ արծարծվում է մեր կատարած ուսումնասիրությունների ըթնացքում, ՍԴ և Վճռաբեկ դատարանի կողմից համանման նորմերի տարակերպ մեկնաբանությունն է։
Երրորդ խնդիրը, որ փորձում ենք լուծել այս կարգավորումներով, ընդհանուր իրավասության համակարգի բուրգի մեջ մտնող դատական ատյաների կողմից սահմանադրականությանից կտրված լինելն է։
Մեր խորին համոզմամբ, այսօր գործ ունենք այնպիսի դատական համակագի հետ, որը հաճախ իր մոտեցումներով ֆորմալիստական է»,- ասաց հանձնաժողովի անդամը։
Լ.Գևորգյանի խոսքով, իրենց ընդդիմախոսների դիրքորոշման ելակետային կարծիքներից մեկն այն է, որ տվյալ խնդիրները մարդակենտրոն են։
«Մենք այդ մոտեցման հետ այնպես չէ, որ համաձայն չենք, այո մարդակենտրոն են, բայց նաև կառուցակարգային են»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Փաստացի մարդուց «խլում են» սահմանադրական արդարադատության մատչելիության իրավունքը. Արթուր Ղամբարյան
- Վիգեն Քոչարյանը դեռևս ունի չփարատված լուրջ մտահոգություններ
- Ղամբարյանն ու Մանասյանը դեմ են քվեարկել բարձրագույն դատական ատյանները միավորելու հայեցակարգին
- Ղազինյան. «Նիկոլ Փաշինյան» և «Սահմադրություն» եզրույթները հակասում են իրար