Իրավունք 15:34 29/08/2020 Հայաստան

Ստեղծում ենք դատական իշխանության գերկենտրոնացում, որը կարող է միգուցե ավելի շատ լուրջ խնդիրներ առաջացնել. Քոչարյան

Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարան միավորման  հարցում դատավորների շրջանում  չկա  միանշանակ մոտեցումներ,-հանրային քննարկմանն ասաց սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, Բարձրագույն դատական խորհրդի գիտնական-անդամ Վիգեն Քոչարյանը։

«Ես, լինելով հանձնաժողովի անդամ,  իմ դիրքորոշումը հանաժողովի նիստերին, նաև գրավոր տեսքով հանգամանալից ներկայացրել եմ։ Մոտեցմանս էությանն այն է, որ ունեմ լուրջ և չփարատված մտահոգություններ հնարավոր այս միավորման հետ  կապված։ Ամենահիմնական մտահոգությունս հանգում է  նրան, որ մենք ստեղծելով գերագույն դատարան և օժտելով նրան բոլոր լիզորություններով, որ այսօր ունի ՍԴ-ն ու Վճռաբեկ դատարանը, ստեղծում ենք դատական իշխանության գերկենտրոնացում, որը որևէ կերպ չի կարող նպաստել մեր առջև կանգնած խնդիրների լուծմանը, ավելին՝ կարող է նոր, միուգցե ավելի շատ լուրջ խնդիրների ծագման պատճառ դառնալ։

Կարող եմ հավաստել, որ աշխարհում չկա մի գերագույն դատարան, որն ամբողջ ծավալով ունենա այն  բոլոր լիազորությունները, որոնք այսօր մեր գործընկերներն առաջարկում են ուղղակի գումարման միջոցով օժտել այդ դատարանին։ Իհարկե,  հասկանում եմ գործընկերներիս, մեծ է գայթակղությունը տարիներով մեր դատական համակարգում, այդ թվում ՍԴ-ի հետ կապված կուտակված խնդիրները մեկ, միգուցե այդպիսի տեսանելի քայլով հանգուցալուծել։ Բայց իմ համոզմամբ,  սա կարող է շատ ավելի լուրջ խնդիրների ծագման պատճառ հանդիսանալ»,- ասաց նա։

Վ. Քոչարյանի խոսքով, երբ խոսում են իշխանությունների տարանջատման մասին, միշտ մոռանում են նշել, որ այդ տարանջատման համակարգն  իր մեջ ներառում է նաև զսպիչների  և հակակշիռների համակարգ։

«Այս պարագայում ունենում ենք մի մարմին, որը  բացարձակապես զուրկ է նման զսպիչներից, հակակշիռներից։ Ներկայիս գործող համակարգի տրամաբանությունը հենց ուղղահայացության  բացակայության մեջ է, Առաջին ատյանի, Վերաքննիչ, Վճռաբեկ դատարաններն  իրարից տարբերվում են իրար գործառույթներով։ Մենք ստեղծելով գերագույն դատարանը՝ ուղղակիորեն ենթակայացնում ենք ստորադաս դատարանները գերագույն դատարանին։ Մենք ստեղծում ենք մի դատարանը, որը  կենտրոնացնելով իր մեջ Սահմանադրական և Վճռաբեկ վերահսկողության գործառույթները, աննախադեպ լիազորություններ է  ստանում, ունենում ենք դատարան, որը համ լուծում է կոնկրետ   գործերի վախճանը, համ մեկնաբանում է օրենքները, ցանկության դեպքում այդ օրենքները հակասահմանադրական է ճանաչում, որոշում է  ընտրությունների արդյունքները և մոտ տասնյակից ավելի լիազորություններ։ Ներկայիս  գործող համակարգում այդ իշխանությունը ապակենտրոնացված է։

Սահմանադրական դատարանը, այո, կարող է որոշել օրենքի սահմանադրականության  հարց, բայց չի կարող որոշել, թե այս կոնկրետ վեճում ով է ճիշտ, ով սխալ։ Վճռաբեկն էլ կարողանալով լուծել վեճը՝ դատողություններ կամ որոշումներ չի ընդունում կապված օրենքի սահմանադրականության հետ։

Այստեղ լուրջ վտանգ կա, որ կարող է ձևավորվել մարդկանց խումբ, որը կոչվում է գերագույն դատարան, որն իր ձեռքում կկենտրոնացնի օրենսդրության  մեկնաբանության,  սահմանադրականության, կոնկրետ գործերի լուծման բոլոր գործառույթները։ Մեր երկրի ժողովրդավարական ապագայի, ընդհանրապես  մեր պետության կառույցի կայունության համար լուրջ խնդիր եմ դիտարկում», մեկնաբանեց նա։

Նա անդրադարձավ այն փաստարկներին, որոնք հնչեցվում են կապված դատարանների միավորման օգտին։

«Առաջին բանը, որ նշում են՝ ներկայիս գործող համակարգը բերում է նրան, որ որոշումները չեն կատարվում։ Կուզեմ ասել՝ չէ որ մենք գիտենք, որ  անցած 20 տարում մեր երկրում եղել են ավտորիտարիզմի, ժողովրդավարության բացակայության, մարդու իրավունքների խախտումների, իրավական  պետության նույնպես բացակայության  բազմաթիվ խնդիրներ։ Ինչու եք համարում, որ  բոլոր նկարագրած պայմաններում  Սահմանադրական դատարանը կամ որոշումները պետք է իդեալական գործեին։ Որտեղի՞ց այդ համոզմունքը։ Համապատասխանաբար հակառակը՝ ունենք գործող մոդել, որը գործում է 70-ից ավելի պետություններում։ Այդ պետությունները  մայրցամաքային ռոմանո-գերմանական  իրավական համակարգ են և որպես կանոն խորհրդարանական կառավարման ձև ունեն։ Միակ բացառությունը Էստոնիան է. մարդկանց մշակութաբանական, մտածելակերպի առումով երևի ավելի հակադիր  ժողովուրդ կամ երկիր չկա, քան Էստոնիան է,  եթե համեմատում ենք Էստոնիան և Հայաստանն և այդ մշակութաբանական նրբությունները։ Իսկ Էստոնիայում նման դատարան է գործում, որովհետև ոչ թե իրենք այդպիսի  մոդել են հայտնաբերել,  այլ 1992 թվեկանին վերականգնելով անկախ պետությունը, վերականգնել են այն պետական կառուցվածքը, որ ունեցել են դեռ 20-ականներին։ Երբ 20-ականներին հիմնադրել են գերագույն դատարան, ընդհանրապես Սահմանադրական դատարանի գյուտը հայտնաբերված չի եղել։

Փաստորեն ստացում է՝ այդ 70 պետությունում այդ համակարգը գործում է, խնդիրներ չեն առաջացնում, մենք ուզում ենք նոր խոսք կամ քայլ անել այս ոլորտում։

Կապված որոշումների չկատարման հետ այլ հանգամանք էլ կա՝ այս գաղափարի հեղինակները հետազոտե՞լ են, թե այդ որոշումների որ տոկոսը չեն կատարվում օրենքների չընդունման պատճառով, որ մասը դատարանների պատճառով։ Ինչքան հասկանում եմ՝ նման վիճակագրություն չունենք։ Իսկ դա էական է, եթե ուզում ենք այդ փաստարկն ընդունել։

Հաջորդ կարևոր փաստարակը՝ խոսվում է  ընդհանուր դատական համակարգի սահմանադրականացման մասին։ Ինչ որ իմաստով, իհարկե, նման է նրան, որ, օրինակ առողջապահության նախարարը խոսի ողջ բժշկական համակարգի կարդիոխիրուրգացման մասին, ասի որ բոլոր բժիշկները պետք է սրանից հետո հասկանան սրտի վիրահատություններից։

Այս ամենն ինձ խնդրահարույց է թվում։ Ընդհանուր առմամբ, կարծում եմ, իմ հնչեցրած մտահոգությունները տեղին են, այս գաղափարը և հատկապես բազմաթիվ հարցերի կանոնակարգման առումով այն կոնկրետ լուծումները պետք է ներկայացվեն, որպեսզի ամբողջական պատկերացում ունենանք վերջնական որոշում կայացնելուց առաջ»,- ասաց Վիգեն Քոչարյանը։

Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի միավորման և Գերագույն դատարան ստեղծելու նախագծի հեղինակներն են սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները Արմեն Մազմանյանը, Ռուստամ Բադասյանը, Լևոն Գևորգյանը։ Օգոստոսի 22-ին հանձնաժողովը ձայների մեծամասնությամբ որոշվել է Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգը ներառել հանրային քննարկման ներկացվող Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:35
Ամանորի գիշերը Հանրապետության հրապարակում և Հյուսիսային պողոտայում. Ա. Պատրին
Ամանորի գիշերը Հանրապետության հրապարակում Լուսանկարները` Vse42.ruի ֆոտոթղթակից Ա. Պատրինի։
Աղբյուր` Panorama.am
18:23
Թուրքիայի գործարաններից մեկում ուժեղ հրդեհ է բռնկվել
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Քիրքլարելի քաղաքում ուժեղ հրդեհ է բռնկվել մանկական խաղալիքների գործարանում։ Դեպքի մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:12
Բաքուն Թեհրանին բողոք է հայտնել Իրանում Ալիևին և Էրդողանին վիրավորելու համար
Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյիդ Ջաֆար Աղայի Մարիանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն։...
Աղբյուր` Panorama.am
17:51
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակելի շենքերից մեկում ուժեղ հրդեհ է
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, Բաբաջանյան 167 շենքի 5-րդ հարկում այս պահին հրդեհ է բռնկվել։ Ըստ նախնական տեղեկությունների տեղի է ունեց...
Աղբյուր` Panorama.am
17:39
Մասկին տեսանկարել են Ամանորի գիշերը Թրամփի կողքին պարելիս
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկն Ամանորի գիշերն անցկացրել է ԱՄՆ հաջորդ նախագահ Դոնալդ Թրամփի նստավայրում՝ Մար-ա-Լագոյում։ Տեսանյութը հայտնվել է...
Աղբյուր` Panorama.am
17:05
Նժդեհի կյանքն ու գործունեությունը մեծ հետք է թողել հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Այսօր մեր ժողովրդի մեծագույն զավակներից` Գարեգին...
Աղբյուր` Panorama.am
16:57
Գերմանիայում հինգ մարդ է զոհվել ինքնաշեն ճայթրուկների պատճառով
Գերմանիայում դեկտեմբերի 31-ի գիշերը հինգ մարդ է մահացել ինքնաշեն ճայթրուկների պայթյունի հետևանքով։ Այդ մասին հայտնում է Der Spiegel-ը։...
Աղբյուր` Panorama.am
16:36
ԱՄՆ-ի Նոր Օռլեանում բեռնատարը մխրճվել է մարդկանց խմբի մեջ, այնուհետև վարորդը սկսել կրակել
Նոր Օռլեանում մեքենան մխրճվել է մարդկանց մեծ ամբոխի մեջ, որը հավաքված էր Բուրբոն փողոցում՝ զբոսաշրջիկների սիրելի վայրում։ Դրանից հետո...
Աղբյուր` Panorama.am
14:17
Թուրքական ընկերությունները գրավել են ռուսական շուկան լքած ընկերությունների բոլոր տեղերը
Թուրքական ընկերությունները ռուսական շուկայում զբաղեցնում են այնյ տեղեր, որոնք ազատվել էին հակառուսական պատժամիջոցների ֆոնին արևմտյան...
Աղբյուր` Panorama.am
13:30
Վիճաբանություն, դшնшկшհարում՝ վարչական ղեկավարի մասնակցությամբ
 Հունվարի 1-ին, ժամը 01:50-ի սահմաններում ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական ոստիկանություն և ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
13:14
Ինչ եղանակ կլինի Հայաստանում մինչև Սուրբ Ծնունդ
ՇՄՆ ‹‹Հիդրոօդերեվութաբանության և   մոնիթորինգի  կենտրոն››  ՊՈԱԿ-ից հատնում են առաջիկան 6 օրվա...
Աղբյուր` Panorama.am
12:33
171 նոր ավտոբուս՝ օպելների դիմաց
Տիգան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ևգրել, որ հունվարի 1-ից երթուղի են դուրս եկել 171 նոր ավտոբուս։ «Սիրելի՛...
Աղբյուր` Panorama.am
12:21
Հույս ունեմ, որ այս տարի մենք ականատես կլինենք մեր հայ գերիների ազատմանը. Հենրիխ Մխիթարյանի ամանորյա ուղերձը
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ամանորյա ուղերձով  դիմել է հայ ժողովդին։...
Աղբյուր` Panorama.am
11:28
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումը Եվրամիություն հունվարի 1-ից դադարեցվել է. «Գազպրոմ»
Հունվարի 1-ին Մոսկվայի ժամանակով ժամը 8:00-ից Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումը դադարեցվել է։ Այդ մասին «Գազպրոմ»-ը...
Աղբյուր` Panorama.am
11:17
Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտնաբերել է պատմության մեջ պայթուցիկների ամենամեծ պահոցը.CBS
ՀԴԲ-ն Վիրջինիայի բնակչի ձերբակալության ժամանակ հայտնաբերել է բյուրոյի պատմության մեջ «պատրաստի պայթուցիկ սարքերի» ամենամեծ պահոցը։...
Աղբյուր` Panorama.am
10:28
Քաթարում Ամանորի տոնակատարություններից հետո մետրոյի մուտքի մոտ տասնյակ մարդիկ են տուժել
Քաթարի մայրաքաղաք Լուսաիլի արվարձանում տասնյակ մարդիկ տուժել են ամանորյա հրավառության ու տոնական համերգի ավարտից հետո մետրոյի կայարանի մուտքի...
Աղբյուր` Panorama.am
09:36
Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Հանրապետական մաղթանք և նռնօրհնեք
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի  հանդիսապետությամբ կատարվեց  Հանրապետական մաղթանք և նռնօրհնեք «Ամանորի...
Աղբյուր` Panorama.am
09:20
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղ-տեղ առկա է մերկասառույց
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ»...
Աղբյուր` Panorama.am
01:35
Եռաբլուր...
«Մեր նահատակներին մենք ՀԱՅՐԵՆԻՔ և ՊԱՏԻՎ ունենք վերադարձնելու». Բագրատ Սրբազանը Եռաբլուրում է։
Աղբյուր` Panorama.am
00:14
Փաշինյան. Մենք պետք է փայփայենք ու պաշտպանենք մեր արժեքները, մեր ինքնությունը ու մենք պետք է փոխվենք ու վերափոխվենք
 Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձով է հանդես եկել  Ամանորի առթիվ. «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛...
Աղբյուր` Panorama.am
23:57
Եռաբլուր. Բագրատ Սրբազանի ամանորյա մաղթանքը
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Ամանորյա ուղերձով է հանդես գալիս «Եռաբլուր» զինվորական պանթեոնից. «Այսօր գտնվում ենք...
Աղբյուր` Panorama.am
23:44
«Չարչարված ենք, բայց կործանված չենք». Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղերձով է հանդես եկել Ամանորի և Սուրբ Ծննդյան առիթով....
Աղբյուր` Panorama.am
22:17
Մեղրիում ջերմահարվել է մոտ 3 տ պահեստավորած արքայանարնջի չիր
Դեկտեմբերի 31-ին, ժամը 17:57-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեղրի քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
21:57
Լուկաշենկոն շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Վահագն Խաչատուրյանին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է օտարերկրյա երկրների ղեկավարներին Ամանորի կապակցությամբ։  «Բելտա»-ին այս...
Աղբյուր` Panorama.am
21:47
Թող արդարությունը հաղթանակի, և արցախցին վերադառնա իր հայրենի բնօրրանը. Արցախի թեմի առաջնորդ
«Մեր մաղթանքն է, որ գալիք տարում մեր հայրենակիցների համար ևս բացվի արդարության արեգակը՝ գտնելու մեր կորցրածը և ամոքելու մեր տառապյալ ժողովրդի վերքերը»
Աղբյուր` Panorama.am
21:41
ԱՆ թեժ գիծն աշխատելու է նաև տոնական օրերին
Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատելու է նաև տոնական օրերին` 24 ժամ ռեժիմով: Առողջապահական հարցերով կարող եք զանգահարել 8003 կարճ...
Աղբյուր` Panorama.am
21:34
Թաթոյան. Չպետք է թույլ տանք, որ ինչ-որ մարդիկ, հանուն իրենց անձնական շահերի կամ պաշտոնների, վնասեն մեր պետականությունը
«2025 թվականի շեմին` հանուն մեր հերոսների հիշատակի, նրանց սխրանքների ու ծնողների հանդեպ ունեցած մեր նվիրական պարտքի, հանուն մեր երեխաների...
Աղբյուր` Panorama.am
21:11
Բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած
Դեկտեմբերի 31-ին, ժամը 18:45-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
20:46
Եռաբլուրում անցկացվել է մոմավառություն
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում անցկացվել է ավանդական դարձած ամենամյա մոմավառություն՝ ի հիշատակ մեր հայրենիքի համար կյանքը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
23:48 31/12/2024

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}