Իլոն Մասկը հայտնել է խոզի ուղեղը հաջողությամբ չիպավորելու մասին
Ամերիկացի միլիարդատեր գյուտարար Իլոն Մասկը հայտնել է խոզի ուղեղում «Neuralink» չիպերի հաջող իմպլանտավորման մասին, հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն:
Ուղիղ եթերում նա ցույց է տվել 3 խոշոր խոզերի, որոնցից մեկի ուղեղում իմպլանտավորվել են չիպերը, երկրորդի ուղեղում նախկինում իմպլանտավորել են չիպը, իսկ երրորդի՝ Գերտրուդայի, ուղեղում հայտնաբերվել է սարքի նախատիպը:
Գերտրուդան շարժվել է, հոտոտել հողն ու կերել այն, օդի մեջ աղմուկ է տարածվել, իսկ իրական ժամանակով էկրանի վրա արտացոլվել է նրա ուղեղի ակտիվությունը:
Երբ խոզը դնչով դիպել է ինչ-որ բանի, ավելի քան 1000 էլեկտրոդներով նեյրոնային ազդակներ են հաղորդվել։
Մասկը պարզաբանել է, որ փորձերի համար ընտրել է խոզերին, քանի որ դրանք նման են մարդկանց:
Նրա խոսքով՝ եթե սարքը պահպանվել է խոզի ուղեղում 2 ամիս և ցույց է տվել հաջող արդյունք, ապա դա նշանակում է, որ այն նաև պիտանի է մարդու օրգանիզմի համար:
Շնորհանդեսը կայացել է «Neuralink» նոր չիպերի մասին Մասկի հայտարարությունից մեկ տարի անց:
Հարակից հրապարակումներ`
- Իլոն Մասկի կարողությունը գերազանցել է հարյուր միլիարդ դոլարը
- Մարս թռչելն արդեն իրական է թվում. Իլոն Մասկ