Կապիտան Արմենակ Ուրֆանյանը՝ Արցախի հերոս
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիսավոր պայմաններում հանձնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանին հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու պարգևները։
2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը վերջին է եղավ Արմենակ Ուրֆանյանի ու նրա շատ զինակիցների համար: Ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի ձեռնարկած հարձակմանն առաջին մարտն իրենց վրա վերցրին կապիտան Արմենակն իր դասակի հետ: Ուրֆանյանին ու իր անձնակազմին հաջողվեց երկու անգամ ետ մղել հակառակորդին: Երբ հասկացավ, որ այլևս դիմադրել անհնար է քանակով ու ռազմական տեխնիկայով զինված թշնամուն, կրակը վերցնելով իր վրա՝ զինվորներին հետ նահանջելու հրաման տվեց: Առաջին անգամ զինվորները չլսեցին հրամանատարին, անհավասար պայքարը շարունակվում էր… Քյարամ Սլոյանը, Ռոբերտ Աբաջյանը, Անդրանիկ Զոհրաբյանը զոհվեցին իրենց հրամատարի հետ, իսկ մյուսները վիրավորվեցին:
Արցախյան Շարժումն սկսվելուց Արթուր Մկրտչյանը դարձել է նրա ակտիվ մասնակիցը՝ 9 հոգու թվում ստորագրելով առաջին նամակը Գորբաչովին։ Նա անդամագրվել է ՀՅԴ-ին և 1992 թվականի հունվարին ընտրվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ։ Արթուր Մկրտչյանը երկրորդ հայկական պետությունը ղեկավարել է ընդամենը 97 օր։ Կյանքից հեռացել է 1992թ. ապրիլի 14-ին:
Հարակից հրապարակումներ`
- Միջնորդագիր է ներկայացվել՝ Արմենակ Ուրֆանյանին «Արցախի հերոս»-ի կոչում շնորհելու վերաբերյալ
- Զինվորի տանը ապրիլյանի հերոս Արմենակ Ուրֆանյանի անունը կրող կենտրոն է բացվել
- Ապրիլյան պատերազմի հերոս, կապիտան Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է
- Ուրֆանյանի մայրը զայրացած է. Էս էլ որերորդ անգամ Եռաբլուրում ինչ ասես չեն անում
- Հասմիկ Պապյան. Համերգից ստացված 3.346.200 դրամը կփոխանցվի «Արմենակ Ուրֆանյան» հիմնադրամին
- Ոչ մի մայր հերոս որդի չէր ուզում. Արմենակ Ուրֆանյանի մայր
- Ուրֆանյանի, Սլոյանի, Զոհրաբյանի, Աբաջյանի ծնողներին կասեմ՝ շնորհակալություն. ավագ լեյտենանտ Առաքելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան