Թրամփը կատարել է Քիմ Քարդաշյանի խնդրանքը և ներում շնորհել փաստաբան Ջոնսոնին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներում է շնորհել փաստաբան Էլիս Ջոնսոնին, գրում է ntv.ru-ն։
Նշվում է, որ փաստաբանի ազատ արձակման համար միջնորդել է Քիմ Քարդաշյանը։
Ըստ աղբյուրի, Թրամփը հայտարարել է Ջոնսոնին ներում շնորհելու մասին նրա դատավճիռը մեղմելուց երկու տարի անց:
Ջոնսոնը քրեական իրավունքի բարեփոխումների ոլորտում փաստաբան է, նա դատապարտվել էր ցմահ ազատազրկման թմրանյութերի մասին գործում մասնակցության համար: 2018-ի հունիսին նրա դատավճիռը մեղմվել էր։ Փաստաբանի պատմությունը հայտնի է դարձել շնորհիվ Քիմ Քարդաշյանի, ով միջնորդել է բանտից նրա ազատ արձակման համար:
«Տիկին Ջոնսոնը մոտ 22 տարի է անցկացրել բանտում այն բանի համար, ինչի համար այսօր շատերը նույնիսկ ճաղերի հետեւում չեն հայտնվում»,- ասել է Թրամփը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա