Երվանդ Էլբակյանը՝ «Առողջապահական ծրագրերի իրականացման» գրասենյակի տնօրեն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երվանդ Էլիբեկյանին առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն նշանակելու մասին որոշում է ստորագրել։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության պաշտոնական կայքէջից։
Վարչապետի որոշման մեջ մասնավորապես նշված է.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 25-ի N 1550-Ն որոշման 2-րդ կետով հաստատված կանոնադրության 27-րդ կետը՝ Երվանդ Էլիբեկյանին նշանակել առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները