Երևանում պայթյունից տուժած երկրորդ քաղաքացին է մահացել
Երևանի Ռայնիսի փողոցի շենքի պայթյունից տուժած Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված 41-ամյա քաղաքացին այսօր առավոտյան մահացել է։ Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանից։
Նա հայտնեց, որ ի սկզբանե նա եղել է ծայրահեղ ծանր վիճակում, ստացված վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի էին։
Հիշեցնենք՝ օգոստոսի 26-ին առավոտյան պայթյուն էր տեղի ունեցել ունեցել Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 1 քառահարկ պանելային բնակելի շենքում։ Մասնակի փլուզվել էր հինգերորդ շքամուտքում գտնվող 12 բնակարան։ Փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկական միջոցներ, շենքի փլուզված հատվածից և հարակից բնակարաններից իրականացրել էին 19 քաղաքացու տարհանում։
Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում ժամը 08։20-ի սահմաններում փլատակներից դուրս է բերվել երկու տուժած քաղաքացի, ովքեր հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր․ տուժած ՍվետլանաՍ․-ի (ծնված 1949 թ․) առողջական վիճակը բժիշկները գնահատում էին միջին ծանրության, իսկ տուժած Էդգար Մ․-ինը (ծնված 1979 թ․)՝ ծայրահեղ ծանր։ Մոտ հինգ ժամ շարունակվող որոնողափրկարարական աշխատանքներից հետո, փրկարարներիը փլատակներից դուրս բերել էին բերել Արթուր Ղ․-ի (ծնված 1962 թ․) դին։
Հարակից հրապարակումներ`
- Ռայնիսի 1 շենքի բնակիչների խնդիրը կառավարության և քաղաքապետարանի օրակարգում է
- Անօդաչուով իրականացվել է Երևանում փլվուզված շենքի վթարային վիճակի ուսումնասիրություն
- Երևանում փլատակների տակից դուրս է բերվել բնակչի դին
- Քննություն է գնում՝ Երևանում պայթյունի պատճառը պարզելու համար
- Երևանում պայթյունից տուժած բնակիչները կապահովվեն ժամանակավոր կացարաններով
- Երևանում պայթյունից տուժած քաղաքացիներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
- Երևանում փլուզված շենքի փլատակների տակ մնացած քաղաքացիները դուրս են բերվել
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան