Ինչպես է անցել բելառուսական բողոքի 20-րդ օրը
Բելառուսը շարունակում է տագնապել. հանրապետությունում բողոքի ցույցերը շարունակվում են արդեն 20 օր: Խոշոր քաղաքներում «մարդկային շղթաներ» են առաջանում, ուսուցիչներն ու բժիշկները միանում են ցույցերին, իսկ աշխատողները գործադուլ են անում..., փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
«Այս ամենի ֆոնին՝ ընդդիմության թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան փորձում է ազդել իրավիճակի վրա ՝ չբացառելով Ռուսաստանին ուղղված դիմումը: Ալեքսանդր Լուկաշենկոն շարունակում է հետևել «արևմտյան ճնշման» գծին՝ սպառնալիքի դեպքում խոստանալով հակահարված տալ Մոսկվային: Այսպիսին է վիճակն այժմ»,- գրում է թերթը։
Բելառուսում բողոքի ցույցերի 20-րդ օրը նշանավորվել է Մինսկի կենտրոնում ցույցերի ընթացքում չորս մարդու, ինչպես նաև ընդդիմության համակարգող խորհրդի անդամ Վիտալի Կրիվկոյի ձերբակալությամբ:
Հանրապետության ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ վերջին մեկ օրվա ընթացքում բերման են ենթարկվել 114 ցուցարարներ, ինչպես նաև շուրջ 50 լրագրողներ:
Մամուլի ներկայացուցիչները ազատվել են իրենց փաստաթղթերը ներկայացնելուց հետո, երկրից վտարվել են հավատարմագրում չունեցող անձինք, բայց ցուցարարները մնացել են ժամանակավոր կալանքի վայրերում: Միևնույն ժամանակ, «Վիասնա» իրավապաշտպան կենտրոնը նշել է, որ հանրահավաքներում ավելի քան 180 մարդ է բերման ենթարկվել:
Մինսկում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի և Եվրամիության դիվանագիտական առաքելությունները Բելառուսի իշխանություններին կոչ են արել անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին: Այնուամենայնիվ, Բելառուսի ղեկավարությունը չի շտապում ազատել ակտիվիստներին:
Նշվում է, որ ցուցարարներին սպառնացել են նաև, որ իրենց դեմ տանկ գործի կդրվի, ինչպես նաև ուժ կկիրառվի, եթե նրանք շարունակեն «խախտել Բելառուսի անդորրը»։
Հարակից հրապարակումներ`
- Լուկաշենկոյի կարծիքով ՝ Բելառուսում բողոքի ցույցերի հետևում կանգնած է Արևմուտքը
- Փորձագետ. Ռուսաստանը կարող է իրեն թույլ տալ վերաֆինանսավորել Բելառուսի պարտքը
- Մերկելը հույս ունի, որ Ռուսաստանը անվտանգության ներկայացուցիչներին չի ուղարկի Բելառուս
- Բելառուսում «ամենաթողությունը» ավարտին է մոտենում. Լուկաշենկո
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին