Բելառուս պատգամավորը տեղեկացրել է, որ իրեն սպառնում են
Բելառուսի պատգամավոր Սվետալանա Շուտովան ասել է, որ ուրբաթ օրը նա սոցցանցերիս մեկով ստացել է իրեն ֆիզիկական վնաս հասցնելու անանուն սպառնալիք, եթե նա հրաժարվի իր մանդատը հանձնելուց: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում տալով տեղական ԶԼՄ-ներին։
Բելառուսի ընդդիմության համակարգող խորհուրդը բազմիցս կոչ է արել երկրի քաղաքացիներին օգտագործել բողոքարկման օրինական խաղաղ ձևեր, ներառյալ՝ պատգամավորներին մանդատից հետ կանչումը:
Ըստ «tut.by» առցանց հրատարակության, չորեքշաբթի օրը Մինսկի 20 ընտրատարածքներում արդեն սկսվել է խորհրդարանի անդամներին հետ կանչելու կարգը:
«Ես միշտ հարգել եմ մեկ ուրիշի տեսակետը, բայց եթե դա չի արտահայտվել իմ մեջքի հետևում։ Եթե ինչ-որ մեկը գոհ չէ իմ աշխատանքից, ինձ այդ մասին ուղղակիորեն և անկեղծ ասի, այլ ոչ թե սպառնա»,- ասել է Շուտովան։
Նա նաև հայտարարել է, որ չի տրվի սադրանքներին:
Հարակից հրապարակումներ`
- Ինչպես է անցել բելառուսական բողոքի 20-րդ օրը
- Ռուսաստանը ճանաչում է Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների լեգիտիմությունը. Պուտին
- Լուկաշենկոյի կարծիքով ՝ Բելառուսում բողոքի ցույցերի հետևում կանգնած է Արևմուտքը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին