Գերմանիան պատրաստ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել Նավալնիի պատճառով
Գերմանիան պատրաստ է դիվանագիտական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե Բեռլինը գա այն եզրակացության, որ Ալեքսեյ Նավալնիի հոսպիտալացման ետևում կանգնած է Մոսկվան։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»-ն։
«Ինչ վերաբերում է Ռուսաստանի պատրաստակամությանը համագործակցել Նավալնիի գործով, մենք գործելու ենք այնպես, ինչպես Տիգրարթենում սպանության դեպքի ժամանակ», -ասել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը:
Անցյալ տարի Գերմանիան երկու ռուս դիվանագետների «պերսոնա նոն գրատա» հայտարարեց ՝ կապված Բեռլինում Վրաստանի քաղաքացի Զելիմխան Խանգոշվիլիի սպանության հետ, որը Ռուսաստանում կասկածվում էր ահաբեկչական գործունեության մեջ:
Ռուս բլոգեր Ալեքսեյ Նավալնին օգոստոսի 20-ին հոսպիտալացվել է Օմսկում։ Քննությունների արդյունքների հիման վրա Օմսկի բժիշկների հիմնական ախտորոշումը եղել է նյութափոխանակության խանգարումը, ինչը արյան շաքարի կտրուկ անկում է առաջացրել: Դեռ պարզ չէ, թե ինչի հետևանքով է դա առաջացել, բայց Նավալնիի արյան մեջ որևէ բան չի հայտնաերվել Ռուսաստանի հիվանդանոցում արված անալիզների արդյունքում։
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ արտգործնախարարները Նավալնիի միջադեպի ֆոնին կքննարկեն Ռուսաստանի հետ հարաբերությունները
- ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ակնկալում է Նավալնիի հետ կապված գործի թափանցիկ հետաքննություն
- Դուման կստուգի Նավալնիի հետ կապված իրավիճակը ՝ արտաքին սադրանքների մասով
- Գերմանական կլինիկան չեղարկել է մամուլի ասուլիսը՝ Նավալնիի առողջականի վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին