ՀՀ-ի ամբողջ ֆլորայի ու ֆաունայի տեսակների 50%-ը, իսկ Կովկասի՝ 1/3-ը ներկայացված է Խոսրովի արգելոցի տարածքում
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանս Պետրոսյանը «Խոսրովի անտառ» պետական արգելոց» այցի շրջանակում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՊՈԱԿ-ի ղեկավար կազմի, ստորաբաժանումների ղեկավարների և արգելոցի տեղամասերի պետերի հետ։
Նախարարի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ օրակարգում եղել է պետական արգելոցի սահմանների հստակեցման խնդիրն է։ Տարիներ շարունակ արգելոցի տարածքը չի ենթարկվել հստակ քարտեզագրման և չափագրման, որի հետևանքով արգելոցի հարակից համայնքների հետ առաջացել են սահմանների հստակեցման խնդիրներ։
Ապօրինի հողազավթումների դեպքերը բացառելու նպատակով՝ հանձնարարական է տվել սկսել մանրակրկիտ ուսումնասիրություն և իրավական գործընթաց, քանի որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը» յուրօրինակ պահպանվող տարածք է, որի հսկողությունը գտնվում է պետության ուղիղ կառավարման ներքո։
«Անդրադարձա նաև արգելոցի ենթակայության տակ գտնվող տարածքների կադաստրային շտկումների անհրաժեշտությանն ու բնության հատուկ պահպանվող տարածքներում գյուղատնտեսական գործունեության՝ անասնապահության դեպքերի կանոնակարգմանը և օրենսդրական լուծումների առաջադրմանը։
Կարևորեցի համամարդկային նշանակություն ունեցող արգելոցի պահպանությանը վերաբերող բաղադրիչները։ Առաջնային է Կարմիր գրքում գրանցված կենդանական աշխարհի պահպանությունն ու որսագողության դեպքերի բացառումը։
Հայաստանի ամբողջ ֆլորայի ու ֆաունայի տեսակների 50%-ը, իսկ Կովկասի՝ 1/3-ը ներկայացված է Խոսրովի արգելոցի տարածքում:
Քննարկեցինք նաև քաղաքացիների՝ պետական արգելոց մուտք գործելու ռեժիմների կանոնակարգման և համակարգման խնդիրները։
Կարևորում եմ ներքին տուրիզմի զարգացումը՝ հաշվի առնելով, որ համավարակով և առկա սահմանափակումներով պայմանավորված, քաղաքացիները մեծամասամբ նախապատվություն են տալիս հանգստի հանար բնության տարածքներ մեկնելուն։
Անդրադառնալով խնդիրներին՝ պահանջել եմ կարգավորել ներքին կարգապահությանը վերաբերող հարցերն ու աշխատանքները դնել ինստիտուցիոնալ հենքի վրա, գերատեսչության հետ աշխատանքը կազմակերպել ուղղահայաց կառավարման միջոցով»,- գրել է նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- CNF-ի կողմից շուրջ 87 հազար եվրո՝ «Խոսրովի անտառ»-ին
- «Խոսրովի անտառ» պետական արգելոցում զբոսաշրջային այցերը դադարեցված են
- Խոսրովի արգելոցում վերսկսվել են հետախուզման աշխատանքները
- ՇՄՆ. Խոսրովի անտառում հրդեհը կայծակի հետևանք էր
- Այս պահին Խոսրովի արգելոցում ընթանում են ծխացող օջախների մարման աշխատանքներ
- Էրիկ Գրիգորյանը՝ Սևանի, Խոսրովի արգելոցի, Ամուլսարի մասին
- Շուտով կլուծվի Խոսրովի արգելոցի քարտեզագրման խնդիրը. Հրաչյա Հովակիմյան