Ինչո՞վ են վտանգավոր ականջի փայտիկները
Ականջները ծծմբից չափազանց հաճախ և ջանասիրաբար մաքրելը ոչ միայն անօգուտ է, այլև վտանգավոր: Նման կարծիք է հայտնել ռուս օտոլարինգոլոգ Իվան Լեսկովը: Ըստ նրա՝ հատկապես վնասակար է ականջի փայտիկ օգտագործելը, քանի որ դրանք բավականին հաճախ վնասում են ականջի թմբկաթաղանթը։
News.ru-ն գրում է, որ ականջներում փոքր քանակության ծծմբի առկայությունը խիստ կարևոր է։ Այն պաշտպանում է ականջի թմբկաթաղանթը։
Բժիշկ ասել է, որ ծծմբի բացակայությունը կարող է ականջի վարակի պատճառ դառնալ։
«Հաճախ ականջի վարակը ջրի ներթափանցման հետևանքով է առաջանում: Բայց այդ ջուրը կարող է ականջից թափվել, օրինակ, ծամելու ժամանակ, ուստի պետք չէ փորձեր կատարել այն մաքրելու՝ ականջի փայտիկի միջոցով։ Այդ դեպքում թմբկաթաղանթն ավելի խոցելի է»,- նշել է Լեսկովը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա