
Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը՝ «Ազդեցություն և հակազդեցություն»
Երևանի ավագանու մշակույթի հանձնաժողովի անդամները դրական եզրակացություն է տվել «Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի» տեղադրմանը Երևանի Զաքյան, Բեյրութի և Գրիգոր Լուսավորիչ փողոցներով շրջապատված Մանկական այգում։ Այս մասին հայտնում է ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, մշակույթի հանձնաժողովի անդամ Գրիգոր Երիցյանը։
Նա գրել է, որ բաց մրցույթում հաղթած բրոնզից և քարից հուշարձանը կոչվում է «Ազդեցություն և հակազդեցություն»: Արձանի հեղինակն է 2008 թվականի հետընտրական ցույցերի մասնակից, քանդակագործ Ալբերտ Վարդանյանը:
«Քանդակը մի կողմից՝ զորեղ, ծավալուն և լուսավոր ուժի, մյուս կողմից մութ, ավելի բիրտ ուժի հակադրության մասին է»,- նշել է Գ. Երիցյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթում հաղթող չի ճանաչվել
- Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի համար կհայտարարվի բաց մրցույթ