Որքանո՞վ են անվտանգ սննդային հավելումները
Սննդային հավելումները վախեցնում են առողջ սնվելու շատ պաշտպանների: Քիմիկ-տեխնոլոգ Սերգեյ Բելկովը բացատրել է, թե ինչու է այդ վախն անհիմն՝ գրում է «Ռիա Նովոստի»-ն։
Սննդային հավելումները վատ համբավ են ձեռք բերել բրիտանացի գիտնականների հետազոտություններից հետո: Հատկապես վատ է կարծիք կա սննդի «E-102» հավելման մասին, որն իբր երեխաների մոտ առաջացնում է գերակտիվություն։
«Իրականում, այս հայտարարությունը գիտական հիմք չունի»,- ասել է Սերգեյ Բելկովը:
Գիտնականները 3-4 տարեկան երեխաներին բաժանել են երկու խմբի և մեկ ամիս շարունակ մի խմբին տվել են «E-102» հավելումով և կոնսերվանտով հյութ, իսկ մյուս խմբին՝ բնական հյութ։
Ծնողները չգիտեին, թե ինչ է խմում իրենց երեխան, նրանք պարզապես հետևել են երեխայի պահվածքին և նշումներ են արել դրա մասին: Արդյունքում պարզվել է, որ երեխաները, որոնց «քիմիայով» հյութ են տվել, գերակտիվ, իմպուլսիվ և անուշադիր են:
«Բայց այս ուսումնասիրության մեթոդաբանությունը շատ հակասական է և չի ապացուցում «E-102»- ի ազդեցությունը երեխաների գործունեության վրա»,- ասել է Սերգեյ Բելկովը:
Այնուամենայնիվ, չնայած ԵՄ-ը և ԱՄՆ-ն լուրջ չեն վերաբերվել այս ուսումնասիրությանը, բրիտանական կառավարությունը խորհուրդ է տվել չօգտագործել այս հավելումը.
«Եվ այդ պահից սկսվեց սկսվեց միջազգային խուճապ, և «E-102»-ը սկսեց համարվել վնասակար՝ երեխաների համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա