Վարչապետ Փաշինյանը Սյունիքում է, հանդիպում է մարզի բնակիչներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Սյունքի մարզ։ Նա իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ այս պահին հանդիպում է Ծղուկ համայնքի բնակիչների հետ։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ վարչապետն այցելել էր Գեղարքունիքի և Կոտայքի մարզեր, իր խոսքով, տեղում ծանոթանալու համայնքային խնդիրներին։
Վարչապետի նման քայլը ոչ միանշանակ էր ընկալվել։ Քաղաքական գործիչներից շատերը նրան քննադատեցին, քանի որ, նրանց պնդմամբ, այդ ամենը պետք է անեին վարչապետի ենթակաները և նրան զեկուցեին իրավիճակի մասին. «Այս պահին ավելի կարևոր մարտահրավերներ կան։ Իսկ մեզ մոտ ամեն ինչ անում է վարչապետը, քանի որ կադր ու թիմ չունի»։
Բացի այն, անվտանգության առումով ևս վարչապետի քայլը ոչ ճիշտ է համարվում, քանի որ պետության ղեկավարի անվտանգության աշխատակիցները նամակներ վերցնելով, կոնֆետ բաժանելով են զբաղվում, թեև նրանց գործն ու պատրականությունը դա չէ։
Հարակից հրապարակումներ`
- Հանրահավաք ու երթ ենք իրականացնելու՝ ցույց տալու, որ չենք հիպնոսացել. Բաբայան
- «Երկու տղա ունեմ, տուն չունեմ, տնամերձ չունեմ». Արծվանիստի բնակիչը՝ վարչապետին
- Լճաշենը հավակնում է դառնալ Գեղարքունիքի ամենաարագ զարգացող համայնքներից մեկը
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան