Ըստ Թրամփի՝ Աբեն Ճապոնիայի վարչապետներից ամենահզորն էր
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ճապոնիայի պաշտոնաթող վարչապետ Սինձո Աբեի հետ, որի ընթացքում նա քաղաքական գործչին անվանել է Ճապոնիայի ամենահզոր վարչապետ: Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն ՝ հղում տալով Սպիտակ տան ներկայացուցիչ Ջադ Դիրին:
Դիրն ասել է, որ ամերիկացի առաջնորդի կարծիքով, Աբեն զարմանալի աշխատանք է կատարել: Թրամփը հեռախոսազրույցում նաև խոստովանել է, որ Տոկիոյի և Վաշինգտոնի միջև հարաբերություններն այժմ լավն են, քան երբևէ:
«Ղեկավարները նշել են, որ իրենց հարաբերությունները բացառիկ են եղել։ Նախագահ Թրամփը Աբեին կոչել է Ճապոնիայի պատմության ամենամեծ վարչապետ»,- մանրամասնել է Դիրը:
Ճապոնիայի գործող վարչապետ Սինձո Աբեն օգոստոսի 28-ին հայտարարել է իր հրաժարականի մասին: Նա հայտարարել է, որ լքում է իր պաշտոնը առողջության վատթարացման պատճառով: Նախկինում բժիշկները նրա մոտ ախտորոշել էին խոցային կոլիտ՝ հաստ աղիքի լորձաթաղանթի քրոնիկ բորբոքում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա