Արցախի անցակետերում ՊՇՌ բացասական պատասխանով թեստի իսկությունը հետազոտվելու է
Արցախի Հանրապետության պարետի ցուցման համաձայն, ԱՀ տարածք մուտք գործող բոլոր անձանցից անցակետում 3 օրից ոչ ավելի վաղեմության ՊՇՌ բացասական պատասխանով թեստից զատ պահանջվելու է նաև թեստի պատասխանի թղթային տարբերակը՝ լիարժեք հետազոտությամբ հավաստիանալու դրա իրական լինելու (այս կամ այն եղանակով կեղծված չլինելու) մեջ:
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ թեստի պատասխանի իսկության մեջ կասկածներ առաջանալու դեպքում` գրությամբ կհայտնվի Արցախի Հանրապետության ոստիկանությանը՝ համապատասխան ստուգումներ իրականացնելու և հիմքերի առկայության դեպքում քրեաիրավական գնահատական տալու համար։
Նշվում է, որ կարանտինի խիստ սահմանափակումներից հետո օգոստոսի կեսերից սկսած՝ ՀՀ-ից ժամանած զբոսաշրջիկների հոսքը, կարծես, կայունանում է, ինչն ուրախալի է : Պատճառը Արցախ մուտք գործելու պայմանների փոփոխությունն է:
Մասնավորապես՝ Արցախի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը Արցախի Հանրապետության տարածք թույլատրվում է Հայաստանի Հանրապետությունում արված ոչ ավել քան 72 ժամյա վաղեմության ՊՇՌ բացասական պատասխանով թեստի առկայության դեպքում:
«Հայաստանյան մի շարք տուրօպերատորներ ակտիվացրել են դեպի Արցախ տուրերը և առաջարկում են մատչելի զբոսաշրջային փաթեթներ»,-նշում են շտաբից:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա