Ուռուցքաբանը հրապարակել է քաղցկեղի 95% դեպքերի պատճառը
Ուռուցքաբան, վիրաբույժ Իվան Կարասևը բացահայտել է քաղցկեղի 95% դեպքեի պատճառը: Գրում է «Գազետա ռու»-ն:
Նրա խոսքով՝ օրգանիզմում չարորակ նորագոյացություններն առավել հաճախ ձևավորվում են բորբոքային պրոցեսի պատճառով:
«Ուռուցքների 95% -ը զարգանում է նախաքաղցկեղային հիվանդություններից: Կա քրոնիկ բորբոքում, երբ բջիջները շերտավորվում են միմյանց վրա: Հետո բջջային անբավարարություն է ստեղծվում և ուռուցք է առաջանում»,- բացատրել է բժիշկը MedicForum պորտալին:
Նա հավելել է, որ կարմիր մսի, երշիկեղենի, ապխտած մսի և այլ վերամշակված մսամթերքի կանոնավոր օգտագործումը կարող է քաղցկեղի պատճառ դառնալ, քանի որ մսամթերքի մշակման ընթացքում արտանետվում են լեղու երկրորդային թթուները, որոնք ազդում են հաստ աղիքի պատին: Արդյունքում տեղի է ունենում քրոնիկ բորբոքում, որի ֆոնին քաղցկեղի զարգացման ռիսկը մեծանում է, - եզրափակել է Կարասևը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա