Թրամփը կցանկանար տեսնել Միացյալ Նահանգների կին նախագահ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար երկրի ղեկավար տեսնել կնոջ, բայց հավելել է, որ նա չպետք է լինի Քամելա Հարիսը՝ դեմոկրատների փոխնախագահի թեկնածուն։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է The Hill-ը։
Թրամփը պարզաբանել է, որ ինքը նույնպես ցանկանում է տեսնել առաջին կին նախագահին, բայց չի ցանկանում, որ այս կինը ստանձնի, քանի որ ապաշնորհ է։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը քննադատել էր Հարիսին ձախողված քարոզարշավի համար։
Թրամփի խոսքով, բոլորն ասում են, որ ուզում են նախագահ տեսնել իր աղջիկ Իվանկային։
«Եվ ես չեմ կարող մեղադրել նրանց»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան