Զոհրաբ Մնացականյան. Պատրաստ եմ հանդիպել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ
«Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը հետաքրքրված են տարածաշրջանում կայուն խաղաղությամբ: Դա հնարավոր կլինի խաղաղ համաձայնագրի հասնելու միջոցով, որը հիմնված կլինի փոխզիջումների վրա: Միակողմանի զիջումները բացառվում են։ Դրանք չեն կարող հեռանկարներ ունենալ»,- Ինտերֆաքսին տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Նրա խոսքով, խաղաղ բանակցային գործընթացը Երևանի համար եղել և մնում է կարևոր առաջնահերթություն հակամարտության կարգավորման համար։
Հարցին՝ պատրա՞ստ եք, օրինակ, վաղը, առանց որևէ նախապայմանի հանդիպել ադրբեջանցի ձեր գործընկերոջ հետ, նախարարը պատասպանել է. «Իհարկե, մենք պատրաստ ենք հանդիպել, և իհարկե պատրաստ ենք շարունակել այդ աշխատանքը. «Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ մեր աշխատանքի կարևորությունն անվտանգության ապահովման, ուժի կիրառումից հրաժարվելու և մաքսիմալիստական մոտեցումների մեջ փոխզիջումներ գտնելու անհրաժեշտության է: Հայաստանի համար կարևոր և հստակ առաջնահերթություններ կան: Մեզ համար Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը բացարձակ առաջնահերթ է: Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն առանց որևէ սահմանափակումների, Արցախի համար իրական անվտանգության ապահովումը կարևոր առաջնահերթություն է: Եվ մենք պատրաստ ենք աշխատել և համանախագահների, և ադրբեջանական կողմի հետ, որպեսզի որոշենք բանաձևերը, որոնք թույլ կտան մեզ համադրել և չափել հնարավոր փոխզիջման չափը»։
Զ.Մնացականյանը նաև կարևորել է Արցախի լիարժեք ներգրավածությունը բանակցային գործընթացին՝ նշելով, որ այդ հարցը ի թիվս այլնի նաև գործնական բնույթ ունի, քանի որ կուժեղացնի բանակցային գործըմթացի նկատմամբ սեփականության զգացումը Լեռնային ղարաբաղի ղեկավարության կողմից, որն ընտրված լինելով ԼՂ ժողովդրի կողմից, ունի համապատասխան մանդատ նրա շահերը ներկայացնելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան