Հայաստանում ապրող քրդերը ՄԱԿ-ից խնդրում են կանխել Թուրքիայի գործողությունները
Հայաստանում քրդական համայնքի մի քանի ներկայացուցիչներ այսօր բողոքի ակցիա իրականացրեցին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց։
«Մենք եկել ենք այստեղ մեր հազարավոր հայրենակիցների անունից բարձրաձայնելու Թուրքիայի քաղաքականության մասին, որը սպառնում է տարածաշրջանի ժողովուրդներին, քուրդ ազգը գրեթե ոչնչացման եզրին է»,- ասաց ակցիայի մասնակիցներից Քուրդիաստան կոմիտեի ղեկավար Սլո Դրբոյանը։
Նրանք ՄԱԿ-ից ակնկալում են քայլեր ձեռնարկել՝ կանխելու Թուրքիայի ցեղասպան գործողությունները։
«Այն մեծ թշնամություն է սերմանում ժողովուրդների միջև։ Խնդրում ենք ՄԱԿ-ի ղեկավարությանը, որպեսզի աջակից լինեն։ Քուրդ ժողովուրդը մի բան է ուզում՝ ժողովրդավարություն ինչպես Թուրքիայում, այնպես էլ Իրանում, Իրաքում, կարողանանք մեր լեզվող խոսել, սովորել։ Թուրքիայի այս քաղաքականությունը ոչ մեկին ոչ մի լավ բան չի բերի, պետք է միասնական պայքարենք վայրենացած Էրդողանի քաղաքականության դեմ»,- նշեցին նրանք։
Ակցիայի մասնակիցներն ասելիքը ներկայացրեցին նաև քրդերենով, ասացին՝ իրենց խնդրանքն ու պահանջը գրավոր են բերել, նամալը կփոխանցեն ՄԱԿ-ի գրասենյակ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան