Հյուսիս-հարավ. Քաջարան-Ագարակ հատվածի նախնական նախագիծը կհանձնվի նոյեմբերին
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4 ծրագրի Քաջարակ-Ագարակ ճանապարհահատվածի նախագծային աշխատանքներն ընթացքում են։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, կատարվում են գեոդեզիական հետազոտություններ‚ երկրաբանական ուսումնասիրություններ և այլն։ Պատվիրատուին նախնական նախագիծը կհանձնվի նոյեմբերին։
ճանապարհահատվածի նախնական նախագծի հետ կներկայացվի նաև հողերի օտարման և տարաբնակեցման պլանի նախագիծը‚ որը կվերջնականացվի վերջնական նախագծի արդյունքների հիման վրա։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն, այդ հատվածի կառուցումը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներով: Ճանապարհահատվածի նախագծումն իրականացնում է «Այ Առ Դի Ինջենիրինգ և Ջի Փի Ինջեներիա» ՀԳ իտալական ընկերությունը։
Հարակից հրապարակումներ`
- Հյուսիս-հարավի կապալառուի հարցով դատարան մտնելու համար 420 հազար եվրո հատկացվեց
- ՄԻՊ. Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցումը և բնակավայրերի բնակիչների խնդիրները
- Կառավարությունը 2 մլրդ դրամից ավելի գումար հատկացրեց Հյուսիս-Հարավի համար
- ՏԿԵՆ. Բաբաջանյան փողոցն առնչություն չունի Հյուսիս-հարավ ծրագրի հետ
- Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածում կատարվում են նախագծային աշխատանքներ
- Հյուսիս-հարավն ավարտին հասցվելու է. Սուրեն Պապիկյան
- Ավինյանը ներկայացրեց «Հյուսիս-հարավ»-ի ճակատագիրը
- Կառավարությունում հրաժարվել են հանդիպել «Հյուսիս-Հարավի» ենթակապալառու ընկերությունների ներկայացուցիչների հետ
- «Հյուսիս-Հարավ»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Լ. Սարգսյանը կալանավորվել է
- «Հյուսիս-Հարավ»-ի գործով երեք անձ որպես մեղադրյալ է ներգրավվել և հայտարարվել է հետախուզում
- «Հյուսիս-Հարավի» ենթակապալառու ընկերությունների աշխատակիցներին կառավարությունից հանդիպում են խոստացել