Մարտունի-Վարդենիս ճանապարհին վթարի հետևանքով կան տուժածներ
Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն երեկ երեկոյան ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։
ԱԻ նախարարության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2101» (վարորդ՝ Գևորգ Ա., ծնված 1984 թ․) և «Mitsubishi IO» (վարորդ՝ Մասիս Ս․, ծնված 1983 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Փրկարարները «ՎԱԶ-2101» մակնիշի վարորդին և ուղևոր Նորայր Ս.-ին (ծնված 1985 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են Մարտունու ԲԿ, իսկ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ՝ Արմեն Կ.-ն (ծնված 1999 թ.), Արմեն Մ․-ն (ծնված 1984 թ.) տեղափոխվել են Մարտունու ԲԿ, որտեղ բժիշկները տուժած Գևորգ Ա.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուս տուժածներինը՝ բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան