«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը վերանվանվել է
Առողջապահական համակարգում բարեփոխումների արդյունքում, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը վերանվանվել է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ի։ Այս մասին տեղեկանում ենք Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի ֆեյսբուքյան էջից։
«Նախկին ՀՀ ԱՆ «Նորք» ԻԿՀ և ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի միավորման արդունքում գործելու է ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը։
Առողջապահական համակարգում կատարված և կատարվող բարեփոխումները լինելու են շարունակական ի նպաստ հանրային առողջության։
ԻՀԱԿ-ը ընդամենը երկու բուժհաստատությունների միավորում չէ։ Այն կոչված է համազգային նպատակներին, նոր և ընդգրկուն գաղափարների իրագործմանը, որոնք նոր որակ և զարգացման հարթակ են ստեղծում առողջապահական համակարգի համար»,- հայտնում են Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնից։
Հարակից հրապարակումներ`
- «Նորքի» ինֆեկցիոնը վերջին 6 ամիսներին սպասարկել է շուրջ 11.000 պացիենտի
- «Նորք»-ի տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում