Պայքարելու հավես ունեք՝ պայքարեք հնաբույր հուշարձանների դեմ. Նունե Թումանյան
Քանդակագործ Նունե Թումանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է «Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին», որը կտեղադրվի Երևանի Զաքյան, Բեյրութի և Գրիգոր Լուսավորիչ փողոցներով շրջապատված Մանկական այգում։ Բաց մրցույթում հաղթած բրոնզից և քարից հուշարձանը կոչվում է «Ազդեցություն և հակազդեցություն», արձանի հեղինակն է քանդակագործ Ալբերտ Վարդանյանը:
Նունե Թումանյանը գրել է.
«Թեժ բանավեճեր են ՖԲ-ում, այս հուշարձանի շուրջ: Մի քանիսին մասնակցել եմ, մի քանիսի կողքով սուս-փուս անցել...
Մրցույթ եղելա, ներկայացված գործերից ընտրվելա սա՝ Գյումրեցի քանդակագործ Ա. Վարդանյանի ներկայացրած տարբերակը: Մրցույթը եղելա ամիսներ առաջ ( ճիշտ ժամանակը չեմ հիշում, ոչ մասնակցել եմ ոչ էլ ընտրողների մեջ եմ եղել), դրվելա համացանցում, շատերս տեսել ենք: Աղմկում ենք հիմա, երբ հավանաբար գործի մեծ մասը արվածա:
Բոլորս էլ կուզեինք տեսնել ներկայացված մնացած գործերը ևս:
Բայց վստահաբար կարող եմ ասել, որ դա էնքան էլ էական չի:
Ասեմ ինչու.
Հնարավոր տարբերակներից միքանիսը՝
էսքիզը հետաքրքիրա, բայց փոքրածավալ լինելու դեպքում:
Էսքիզը հետաքրքիրա, բայց որպես պլակատ...
Էսքիզը հետաքրքիրա, բայց ուրիշ տեղ ու ասելիքի դեպքում...
Էսքիզը հետաքրքիրա, բայց ինչ որ տեղ արդեն տեսել ենք...
Հիմա կոնկրետ էս էսքիզի ու հեղինակի մասին: Էսքիզը էս չափում ու էս ֆոտոշոփով շահեկան վիճակում չի: Լավ չի նայվում...Համամիտ եմ...
Մի տարի առաջ տեսա Վարդանյանի մեծ գործերից Գյումրիում ու երանի տվեցի էն օրվան, երբ Երևանում էլ կունենանք, գոնե մի գործ:
Շատ հնարավորա, որ էդ փոքր չափի մեջ ամբողջ ասելիքը լավ արտահայտել չի հաջողվել, որ ժամանակը քիչա եղել, որ եսիմ էլ ինչ...էլ չասեմ հուշարձանի համար նախատեսված ամենաանհարմար տեղի մասին,որ հատկացվել էր:
Բայց ես հավատում եմ, որ էն ինչ կտեղադրի Ա. Վարդանյանը, մեզ չի հիասթափեցնի: Ինքը կարողա...Ինքը վարպետա...
Հ.Գ.
Հանձնաժողովում չեմ եղել, մրցույթին չեմ մասնակցել, քանդակագործը ոչ բարեկամսա ոչ մոտիկ ընկերս:
Վերջին անգամ տեսել եմ ՀՆՄ-ում, 6 տարի առաջ:
Պայքարելու հավես ունեք՝ պայքարեք հնաբույր հուշարձանների դեմ, որ դեռ դրվելու են, ու որոնք քաղաքին ոչ պետք են, ոչ էլ գրավչություն են ավելացնում: Պայքարեք են հուշարձանների դեմ, որոնք ընտանիքի, սպորտսմենների և կամ պատվիրատուի ընտրությունովա դրվում:
Հարակից հրապարակումներ`
- Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը՝ «Ազդեցություն և հակազդեցություն»
- Քանդակագործ Նունե Թումանյանի «ուշք ու միտքը»
- Նունե Թումանյան. «Գարնանը, միգուցե...»
- Քանդակագործ Նունե Թումանյանի պատահական բացահայտումն ու «անձնական հետաքննությունը»
- Նունե Թումանյան. Երևանը քաղաքային քանդակների պահանջ է զգում
- «Women and Art Biennial 2014»-ի միակ մրցանակը Նունե Թումանյանը բերել է Հայաստան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին